Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Land Rover Defender-ը վերածել են շքեղ «զբոսանավի»:
09 Դեկտեմբեր 2019

Հանրահայտ բրիտանական Overfinch թյունինգային աթելիեն ներկայացրել է  Land Rover Defender մոդելի կոլեկցիոն տարբերակը: Փափուկ տանիքով երկտեղանի մոդիֆիկացիան սարքավորվել է V8 6.2-լիտրանոց շարժիչով, իսկ բեռնավորման բաժանմունքը լրամշակվել է զբոսանավերի տախտակամածների նմանությամբ:



Ամենագնացի հիմքում ընկած է Land Rover Defender 90 ավանդական մոդիֆիկացիան: Ձևափոխումից հետո ավտոմեքենան զրկվել է հետևի նստատեղերից՝ միևնույն ժամանակ ստանալով անվտանգության ներկառուցված կարկաս, որին հատուկ ամրակներով միանում է փափուկ տանիքը: Մեքենայի թափքը ներկված է Emerald Green զմրուխտյա կանաչ երանգով, բեռնախցիկը լրամշակված է թանկարժեք փայտով, առաջարկվում է նաև արժեքավոր իրերի համար նախատեսված կողպվող արկղիկ:



Որպես ուժային ագրեգատ Overfinch-ը ընտրել է  6,2-լիտրաոնց V8 բենզինային շարժիչը: Դրա արտարդողականության տվյալները չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ այն թույլ է տալիս զարգացնել մինչև 177 կ/ժ առավելագույն արագություն: Համեմատության համար նշենք, որ մոդելի սերիական տարբերակի առավելագույն արագությունը 145 կմ/ժ է: 



Այլ առանձնահատկությունների թվում հիշատկաման են արժանի շարժիչի՝ ածխածնային մանրաթելից պատրաստված դեկորատիվ պատյանը, չժանգոտող պողպատից պատրաստված արտանետման համակարգը, սպորտային Recaro նստատեղերը, ինչպես նաև դռների բռնկաների, փոխանցումատուփի լծակի, ոտնակների և սարքավորումների քրոմապատ լրամշակումը:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio