Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Chevrolet Tahoe և Suburban մոդելների նոր կերպարանքը:
12 Դեկտեմբեր 2019

ԱՄՆ-ում կայացել է նոր Chevrolet Tahoe և Suburban ամենագնացների շնորհանդեսը: Լիաչափ շրջանակային ամենագնացները, որնոք ավանդաբար վայելում են ամերիկացիները սերը, էլ ավելի են մեծացել, ստացել են նոր ուժային ագրեգատ և չհատված կամրջակի փոխարեն առաջարկվող հետևի անկախ կախոց: Բացի այդ առաջին անգամ երկու մոդելների համար էլ հասանելի կլինի պնևմատիկ կախոցը: 



Տեխնիկական տեսանկյունից ուշադրության են արժանի մի քանի փոփոխություններ: Օրինակ, Chevrolet Tahoe-ի և Suburban-ի շարժիչերի շարքը համալրել է տուրբոդիզելային ագրեգատը, որը մինչ այս տեղադրվում էր Silverado մոդելի վրա: Այս շարային վեցգլանանի 3-լիտրանոց շարժիչը ապահովում է 281 ձ.ուժ հզորություն և 623 Նմ ոլորող մոմենտ: 



Բացի նշված տուրբոդիզելից ամենագնացների համար հասնաելի են նաև նախկինից հայտնի 5,3 և 6,2 լիտր ծավալով V8 բենզինային շարժիչները, որոնք համապատասխանաբար զարգացնում են 360 և 426 ձ.ուժ հզորություն: Բոլոր նշված ագրեգատները համակցվում են 10-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ և առաջարկվում են հետևի քարշակմամբ կամ առջևի անիվների վրա տեղադրված կցորդիչով լիաքարշ համակարգով և իջեցնող փոխանցմամբ: 



Ինչ վերաբերում է արտաքին չափսերին, ապա երկու մոդելներն էլ ավելի խոշոր են դարձել: Այսպես, նոր Tahoe-ի երկարությունը հասցվել է 5351 միլիմետրի (+169 մմ), իսկ լայնությունն ու բարձրությունը նույնն են, ինչ նախկինում՝ համապատասխանաբար 2 058 և 1927 մմ:  Սրա հաշվին 40 տոկոսով մեծացել է հետևի ուղևորների ոտքերի համար նախատեսված տարածությունը, իսկ բեռնախցիկի ծավալը աճել է 300 լիտրով՝ հասնելով 733 լիտրի: 



Chevrolet Suburban-ն իր հերթին երկարել է 32 միլիմետրով՝ հասնելով մինչև 5732 միլիմետրի: Որպես նորություն կարելի է դիտարկել նաև երկու ամենագնացների երկրորդ շարքի նստատեղերի կամ բազմոցի լայնակի կարգավորման հնարավորությունը:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio