Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Bosch-ը ցուցադրել է «խելացի» արևապաշտպանիչ հովարը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

09 Հունվար 2020

Գերմանական Bosch ընկերությունը սպառողական էլեկտրոնիկայի CES-2020 միջազգային ցուցահանդեսի ընթացքում ներկահացրել է ավտոմեքենաների մեջ կիրառման համար նախատեսված ադպատիվ արևապաշտպանիչ հովարը: Դրա առանձնահատկությունը գերժամանակակից տեխնոլոգիան է, որն իրենից ներկայացնում է թափանցիկ հեղուկբյուրեղյա վահանակ՝ բջջային նախշազարդ հիշեցնող պատկերով: 

Mercedes-Benz-ը ներկայացրել է «Ավատարի» ոճով կոնցեպտ: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

08 Հունվար 2020

Լաս-Վեգասում անցկացվող՝ սպառողական էլեկտրոնիկայի CES-2020 միջազգային ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցվա Mercedes-Benz Vision AVTR (Advanced Vehicle Transformation) կոնցեպտուալ ավտոմեքենայի շնորհանդեսը: Ինչպես դժվար չէ նկատել, մեքեանայի անվանումը հիշեցնում է նաև ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմի մասին, որը ոգեշնչել է ավտոմեքենայի նախագծողներին:

Sony-ն ցուցադրել է իր առաջին ավտոմեքենան: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

07 Հունվար 2020

Ճապոնական Sony ընկերությունը Լաս-Վեգասում անցկացվող՝ սպառողական էլեկտրոնիկայի CES-2020 ցուցահանդեսի շրջանակներում ներկայացրել է Vision-S կոնցեպտը՝ գերժամանակակից ինքնավար համակարգով: Մոդելի սերիական հեռանկարների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում:  

Lamborghini-ն ցուցադրել է հետևի քարշակմամբ Huracan Evo RWD մոդելը:

04 Հունվար 2020

Huracan մոդելի նոր սերնդի ներկայացումից մեկ տարի անց Lamborghini ընկերությունը ցուցադրել է դրա՝ հետևի քարշակմամբ տարբերակը, որը շուկա կհանվի Evo RWD անվանմամբ: Նոր Lamborghini Huracan Evo RWD-ն հասցեագրված է այսպես կոչված օլդսքուլ ոճի սուպերկարերի սիրահրներին, որոնք գնահատում են մթնոլորտային շարժիչներն ու հետևի դասական քարշակումը:  Lamborghini Huracan EVO RWD-ի սերիական արտադրությունը կսկսվի այս տարվա գարնանը:

Aston Martin-ը ուղղաթիռ է ցուցադրել սեփական մակնիշի տակ:

03 Հունվար 2020

Aston Martin և Airbus Corporate Helicopters ընկերությունները ներկայացրել են համատեղ առաջին նախագիծը, այն է՝ ACH130 ուղղաթիռի հատուկ մոդիֆիկացիան, որը կառաջարկվի Aston Martin Edition անվանմամբ: Դիզայներ Մարեկ Ռեյխմանի ղեկավարած թիմի կողմից մշակած նոր ոճը հասանելի կլինի չորս տարբեր գույներով, DB11 կուպեյի սրահով և լրամշակման աննախադեպ մակարդակով: 

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio