Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lamborghini Urus-ը կարող է ավելի հզոր լինել, քան Aventador-ը:
15 Դեկտեմբեր 2019

Գերմանական Wheelsandmore թյունինգային աթելիեն մշակել է հատուկ փաթեթ՝ նախատեսված Lamborghini Urus ամենագնացի համար: Դրա շնորհիվ  4,-լիտրանոց V8 շարժիչով ամենագնացը զարգացնում է  808 ձ.ուժ հզորություն և 972 Նմ ոլորող մոմենտ: Դա ավելին է, քան սերիական Aventador SVJ-ի վրա տեղադրված 6,5-լիտրանոց V12 մթնոլորտային շարժիչի ցուցանիշը, որը կազմում է 770 ձ.ուժ և 720 Նմ ոլորող մոմենտ: 



Արտադրողականության բարձրացումը հնարավոր է դարձել շարժիչի նոր ծրագրային ապահովման, կատալիտիկ չեզոքացուցիչների փոխարինման և արտաթող համակարգի կատարելագործման շնորհիվ: Ընդհանուր առմամբ հասանելի է չիփ-թյունինգի երեք տարբերակ, որոնց արժեքը տատանվում է 2521 եվրոյից մինչև 5459 եվրո: Եվս 4029 եվրո կարժենա արտանետման նոր համակարգը: 



Urus-ի համար առանձին կարելի է պատվիրել նաև սպորտային կախոց, որի բարձրությունը հնարավոր կլինի կարգավորել բջջային հավելվածի օգնությամբ: Ընթացային մասի կատարելագործումը պատվիրատուին հասանելի կլինի 1469 եվրոյով: Ըդն որում «լիցքավորված» Lamborghini Urus-ը արտաքինից  կարելի կլինի տարբերել 23-դյույմանոց օրիգինալ Wheelsandmore անվահեծերից, որոնք համալրվում են ցածրապրոֆիլ Continental UHP անվադողերով: Այդպիսի անիվների կոմպլեկտի գինը 9999 եվրո է:



Ընդհանուր առմամբ Lamborghini Urus-ի թյունինգը  Wheelsandmore-ում կարժենա ավելի քան 21 000 եվրո: Սակայն պետք է հաշվի առնել, որ Aventador-ի հզորացումը նույն մակարդակի, ներառյալ՝ կախոցի և անվասկավառակների փոխարինումը, կպահանջի զգալիորեն ավելի շատ ներդրում: Օրինակ 2-3 տարի առաջ նման ծառայության արժեքը առնվազն 34 500 եվրո էր: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio