ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Rolls-Royce-ը ներկայացրել է եզակի La Rose Noire Droptail կաբրիոլետը։
21 Օգոստոս 2023
Բրիտանական Rolls-Royce ընկերության Bespoke ստորաբաժանումը Կալիֆորնիայի Փեբլ-Բիչ շրջանում կայացած միջոցառաման ընթացքում ներկայացրել է անանուն հաճախորդի պատվերով ստեղծված La Rose Noire Droptail էքսկլյուզիվ կաբրիոլետը։ Այն կոչված է մարմնավորել պատվիրատու զույգի հարատև զգացմունքները։
Նախագիծը ստեղծելիս դիզայներները ոգեշնչվել են Black Baccara տեսակի վարդով, որը ֆրանսիացի սելեկցիոներների աշխատանքի արդյունքն է։ Մուգ նռնագույն թերթիկները գրեթե սև են թվում, սակայն ուղիղ լուսավորության ներքո մուգ մակերևությին բացվում է կարմիր մարգարտափայլ երանգը։ Հենց այս գունային համադրությունն է կիրառված ավտոմեքենայում։ Այսպես, կարմիր True Love գույնը ընդգծում է նախագծի ռոմանտիկ բնույթը, իսկ մուգ Mystery-ն հիշեցնում է վարդի խորհրդավոր էությունը։
Համանման էֆեկտ ստանալու համար Rolls-Royce-ի մասնագետները մշակել են ներկման նոր եղանակ, որը կատարելության է հասցվել ավելի քան 150 մանրակրկիտ փորձի արդյունքում։ Հույժ գաղտնի պահվող գույնով հիմնական շերտի վրայից հասցվում է թափանցիկ լաքի հինգ շերտ, որոնցից յուրաքանչյուրը խառնվում է կարմիրի մի փոքր այլ երանգ ունեցող ներկանյութի հետ։ Թափքի Hydroshade ձևավորումը իր գույնը ստանում է քրոմապատման ընթացքում, երբ ներկի մեջ ավելացվում է հատուկ քրոմային էլեկտրոլիտ և ընդամնեը մեկ միկրոն հաստությամբ շերտով քսվում է չժանգոտող պողպատից պատրաստած հիմքին։
Այս ծածկույթը կիրառված է նաև սրահի որոշ մետաղական մասերի ձևավորման համար, որոնցից յուրաքանչյուրը ձեռքով հղկված է մինչև հայելային փայլ ստանալը։ Ծալվող տանիքն ունի էլեկտրաքրոմատիկ ապակուց պատրաստված սեկցիա, որը փոխում է թափանցիկության աստիճանը, ինչպես նաև դեկորատիվ տարր՝ մոդելի անվանմամբ։ Սրահի լրամշակման համար կիրառված է սև շպոնից պատրաստված 1603 եռանկյունի։ Պատկերը բաղկացած է հիմնական ֆոնը կազմող 1070 սիմետրիկ տարրերից և ասիմետրիկ կերպով ամբողջ մակերևույթով ցրված 533 կարմիր տարրերից, որոնք խորհրդանշում են վարդի թերթիկները։
Յուրաքանչյուր եռանկյունին կտրված է սև փայտից, հղկված է ձեռքով և տեղադրված է իր համար նախատեսված հատվածում։ Նստատեղերի լրամշակման համար կիրառված է մուգ կարմիր Mystery կաշի եզրերում և բաց կարմիր True Love կաշի կենտրոնում, իսկ դրանցից ամեն մեկն իր հերթին լրացված է բարակ պղնձյա տարրերով, որոնք հիշեցնում են Black Baccara վարդերի մարգարտափայլ երանգը։
Առջևի վահանակը զարդարված է Audemars Piguet Royal Oak Concept Split-Seconds Chronograph GMT Large Date երկարաշունչ անավնումը կրող էքսկլյուզիվ ժամացույցով։ Ավտոմեքենայի հանձնաման արարորղությունը գնորդները որոշեցին նշել Champagne de Lossy մակնիշի բացառիկ շամպայն գինիով, որի համար Rolls-Royce-ում պատրաստել էին հատուկ արկղ։