ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Land Rover-ը ներկայացրել է Defender-ի «ծովային» տարբերակը։
26 Օգոստոս 2023
Բրիտանական Land Rover ընկերությունը՝ գերմանական Զիլթ կղզում անցակցվող կայթսերֆինգի աշխարհի գավաթի շրջանակներում, ներկայացրել է երեքդռնանի Defender-ի յուրօրինակ մոդիֆիկացիա։ Marine Blue Edition անվանումը ստացած տարբերակը հիմնականում նախատեսված է հենց գերմանական շուկայի համար։
Էքսկլյուզիվ մոդիֆիկացիայի նախագծողները ոգեշնչվել են նախորդ դարի 60-ական ու 70-ական թվականների ավտոմեքենաներով, որոնց թափքի գունային գամմայի մեջ ներառված էր ճանաչելի կապույտ երանգը։ Դասական այդ լուծումը վերակենդանացրեցին այս մոդելի համար, որի ռետրո-ոճը ընդգծում են սպիտակ տանիքն ու սպիտակ անվասկավառակները, որոնք նմանեցված են դրոշմոտված անվահեծերի։
Թափքի վրա և սրահում ավելացվել են Marine Blue Edition տարբերանշանները, ինտերիերի լրամշակման մեջ կիրառված է վառ երանգի կաշի, իսկ սարքավորումների տեսանկյունից հատուկ մոդիֆիկացիան նույնական է SE համալրման բազային տարբերակին։
Տեխնիկական փոփոխություններ ևս արված չեն։ D250 մակնիշումը ենթադրում է, որ առկա են Ingenium ընտանիքի 3-լիտրանոց երկտուրբոդիզելային շարժիչ, որը զարգացնում է 249 ձիաուժ հզորություն և 570 Նմ ոլորող մոմենտ, 48-վոլտանոց հիբրիդային համակարգ, 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփ և լիաքարշ համակարգ։ Land Rover Defender 90 Marine Blue Edition-ը կթողարկվի 25 օրինակով և կվաճառվի 99 800 եվրոյով։