ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Kia-ն ներկայացրել է EV6 մոդելի հերթական էքսկլյուզիվ տարբերակը
23 Օգոստոս 2023
Kia ընկերությունը ներկայացրել է հյուսիսամերիկյան շուկայի համար նախատեսված EV6 էլեկտրամոբիլի նոր մոդիֆիկացիա։ Այն ստացել է North American Utility Vehicle of the Year Limited Edition անվանումը և կթողարկվի սահմանափակ քանակությամբ։ Լիմիտացված տարբերակի թողարկումը նվիրված է Հյուսիսային Ամերիկայի լավագույն ավտոմեքենա մրցույթում մոդելի՝ ավելի վաղ տոնած հաղթանակին։
2023 թվականի հունվարին հարավկորեական էլեկտրամոբիլը հաղթող ճանաչվեց North American Car, Truck and Utility Vehicle of the Year (NACTOY) մրցանակաբաշության Utility Vehicle of the Year անվանակարգում։ Ի նշանավորումն այդ նվաճման արտադրողը որոշեց հանդես գալ Kia EV6-ի հատուկ տարբերակով, որը առանձնանում է Deep Forest Green մուգ կանաչ գույնի թափքով և Desert Beige բաց ազվազագույն սրահով։
Էլեկտրամոբիլի կենտրոնական բարձակին հայտնվել է NACTOY մեդալյոնը՝ EV6-ի ուրվագծով, որը փակցված է փոխանցումատուփի սելեկտորի մոտ։ Որպես հիմք վերցված է մոդելի Wind համալրումը, որը ստացել է նաև GT-Line, տարբերակին բնորոշ տարրեր, այդ թվում 20-դյույմանոց սկավառակներ, համայնապատկերային տանիք և վարորդին օժանդակող էլեկտրոնային համակարգերի փաթեթ։ Այլ փոփոխություններ, թափքի ու սրահի հատուկ ձևավորումից զատ, էլեկտրամոբիլը չունի։ Kia EV6 North American Utility Vehicle of the Year Limited Edition-ը կարտադրվի ընդամենը հազար օրինակով և հիմնականում կիրացվի Հյուսիսային Ամերիկայում։ Էքսկլյուզիվ քրոսովերի արժեքը հայտնի կդառնա ավելի ուշ՝ 2023 թվականի վերջին։