ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ցուցադրվել է անսովոր գունավորմամբ Porsche Taycan-ը
28 Օգոստոս 2023
Գերմանական Porsche ընկերությունը ցուցադրել է անսովոր ձևավորմամբ երկնագույն Taycan մոդելը։ Դրա ստեղծմանը մասնակցել է Շանհայի Տեսողական արվեստների ինստիտուտի պրոֆեսոր և ժամանակակից նկարիչ Դին Յին, որը սեփական Taycan Turbo S-ը վերածել է շարժական արվետսի գործի։ Ավտոմեքենայի ձևավորումը իրականացվել է նկարչի ոճին բնորոշ խաչերով, որոնք հանդիպում են տարատեսակ ձևերով, գույներով և արտայատությամբ։
Թափքի և անվասկավառակների համար նկարիչն ընտրել է Paint to Sample ծրագրի շրջնականերում հասանելի 914Olympblue երանգը, որը լրացվել է «Appearance of Crosses 2022-2» կտավի տարրերով։ «Այն, ինչ պատվիրել էր Դին Յին, ամենադժվար ներկարարական առաջադրանքն էր Porsche-ի պատմության մեջ։ Թափքի տարրերի վրա Դին Յիի նկարչության վերարտադրումը շատ ավելի ժամանակ պահանջեց, քան սերիական ավտոմեքենայի ներկումը», — հայտարարեց Porsche-ի՝ անհատականացման և դասկաան մոդելների գծով փոխնախագահ Ալեքսանդր Ֆաբիգը։
Նկարի հատվածները նկատելի են Taycan Turbo S-ի կապոտի, հետևի սփոյլերի և արտաքին հայելիների վրա։ Մասնագետները պատկերը ստեղծել են հատուկ քողարկող թաղանթի օգնությամբ՝ յուրաքանչյուր գույնը կիրառելով առանձին-առանձին, իսկ հետո ողջ ավտոմեքենան պատվել է թափանցիկ լաքի կրկնակի շերտով։ «Appearance of Crosses 2022-2» կտավի տարրերը օգտագործված են առջևի և հետևի դռների, սարքավորւմների վահանակի և կենտրոնական բարձակի առաջնահատվածի ձևավորման համար։
Թեպետ ինտերիերի մակերևույթները պատրաստված են տարբեր նյութերից, ստացված պատկերը ունի միասնական տեսք, ինչի համար պահանջվեց կիրառել մետաքսագրության հատուկ տեխնիկա։ Թափքին ու սրահում պատկերված կտավի հատվածները բաշխված են այնպես, ինչպես դա կլիներ, եթե ամբողջական նկարը բացվեր ավտոմեքենայով մեկ։ Սա վարման ընթացքում ստեղծում է արվեստի գործի մեջ ներթափանցելու զգացողություն։ Հատուկ տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ կարիք չեղավ մեծացնել կամ փոքրացնել կտավի տարրերը, ինչը նշանակում է, որ այն տեղափոխվել է ավտոմեքենայի վրա բացարձակ ճշգրտությամբ։