Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

KIA-ն ցուցադրեց Niro EV էլեկտրական քրոսովերի նախատիպը
10 Հունվար 2018

Սպառողական էլեկտրոնիկայի համաշխարհային ցուցահանդեսում (CES 2018), որը բացվել է Լաս Վեգասում, կորեական KIA ընկերությունը ներկայացրց Niro EV անվանումն ստացած էլեկտրական քրոսովերի նախատիպը, որը ունակ է շփվել հետիոտների հետ և միանալ հինգերորդ սերնդի 5G շարժական ցանցերին: Այն հանդիսանում  է արտադրողի գլոբալ ռազմավարության բաղադրիչներից մեկը, որը ենթադրում է մինչև 2025 թ 16 նոր էլեկտրականացված մոդելների թողարկումը, այդ թվում, պլագինների, սովորական հիբրիդների, ամբողջովին էլեկտրական և վառելիքային մարտկոցներով աշխատող ավտոմեքենաները:

Կոնցեպտի դիզայնը նախագծվել է ընկերության կորեական դիզայն-ստուդիայում: Դրա առանձնահատկությունն է ռադաիատորի ավանդական վանդակաճաղի տեղում գտնվող ինտերակտիվ դիսփլեյը: Այն հանդիսանում է հետիոտների նախազգուշացման ակտիվ համակարգի (Active Pedestrian Warning System) մաս:  APWS համակարգը ներառում է ճակատային տեսախցիկ՝ օբյեկտների ճանաչման ֆունկցիայով և մի քանի բարձրախոս: Հետիոտների կամ հեծանվորդների հայտնաբերման դեպքում համակարգը կարող է օգտագործել ձայնային կամ տեսողական ազդանշաններ՝ ավտոմեքենայի մոտենալու մասին նախազգուշացնելու համար: 

Niro EV Concept ավտոմեքենայի ուժային սարքավորումը բաղկացած է 150 կՎտ  (204 ձ.ուժ) հզորությամբ էլեկտրական շարժիչից և 64 կՎժ տարողունակությամբ լիթիում-պոլիմերային մարտկոցից: Ընթացքի հայտարարված պաշարը 383 կիլոմետր է:


Niro EV Concept-ին զուգահեռ Kia-ն ցուցադրեց նաև տեղեկատվական ժամանցային համակարգի նոր ինտերֆեյսը, որը կկիրառվի ապրանքանշանի նոր մոդելներում: Այն թույլ է տալիս կառավարել ավտոմեքենայի հիմնական ֆունկցիաները կամ սենսորային էկրանից, կամ էլ հատուկ ժեստերով:  Ընդ որում մինչ այդ ընտրած կարգավորումներից օգտվելու համար կիրառվում է դեմքերի և ձայնի ճանաչման տեխնոլոգիան: 

Իսկ ամենագնացի ինտերիերի կոնցպետը ներկայացնում է հինգերորդ սերնդի 5G շարժական ցանցերին միանալու և ձայնի հոսքի բաժանման համակարգի (Separate Sound Control System) հնարավորությունները: Ձայնի հոսքի բաժանման տեխնոլոգիան թույլ կտա առջևի և հետևի ուղևորներին միմյանցից անկախ ընտրել և միաժամանակ լսել տարբեր երաժշտություն:

Kia-ի՝ ACE (Autonomous, Connected և Eco/Electric) անվանումն ստացած ռազմավարությունը բաղկացած է երեք գլխավոր տարրերից:  Առաջինը՝ մինչև 2021 թ. շահագործվելիք չորրորդ մակարդակի ինքնավար համակարգն է (ավտոմեքենայի ինքնուրույն շարժում ճանապարհային իրավիճակների մեծամասնությունում): Երկրորդը՝ մինչև 2030 թ. անցումը բացառապես պլագին ավտոմեքենաների արտադրությանը:  Երրորդը՝ նոր էլեկտրականացված տրասնպորտային միջոցների ներկայացումը: 

Հարկ է  նշել, որ Niro անվանումն արդեն իսկ օգտագործվում է Kia-ի մոդելային շարքում: Խոսքն առաջին անգամ 2016 թ Չիկագոյի ավտոսարհում ներկայացված հիբրիդային քրոսովերի մասին է, որը կառուցված է նոր հենահարթակի վրա և սարքավորվում է 1,6  լ ծավալով 105 ձ.ուժ հզորությամբ մթնոլորտային բենզինային շարժիչով, 43 ձ.ուժ հզորությամբ էլեկտրական շարժիչով, 1,56 կՎժ տարողունակությամբ լիթիում-պոլիմերային մարտկոցով և երկու կցորդիչներով վեցաստիճան ռոբոտացված փոխանցումատուփով:  



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio