Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լաս Վեգսում ցուցադրվեց մեխանիկական փոխանցումատուփով միակ էլեկտրական ավտոմեքենան
11 Հունվար 2018

Ամերիկյան Genovation թյունինգային ընկերությունը Լաս Վեգասում անցկացվող CES2018 սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսում ներկայացրեց վերջին սերնդի Chevrolet Corvette ավտոմեքենայի հիման վրա կառուցված GXE էլեկտրական սուպերկարը: 

Genovation GXE ավտոմեքենայի ուժային ագրեգատի հզորությունը կազմում է 800 ձ.ուժ՝ ապահովելով 948 Նմ ոլորող մոմենտ: Ավտոմեքենան համալրվում է ավտոմատ փոխանցումատուփով, սակայն կարող է նաև սարքավորվել էլեկտրական ավտոմեքենաների համար բացառիկ լուծում հանդիսացող մեխանիկական տուփով: 

Տեղից մինչև 100 կմ/ժ թափառքը տեղի է ունենում երեք վայրկյանից էլ պակաս ժամանակահատվածում, իսկ ավտոմեքենայի առավելագույն արագությունը կազմում է 354 կմ/ժ: Երկդռնանի սուպերկարի ընթացքի պաշարը երթևեկության ստանդարտ պայմաններում կազմում է 281 կմ: 

Բացի նոր ուժային ագրեգատից Genovation GXE-ն ստացել է նաև թափքի լրամշակման  նոր լուծումներ, ներառյալ ահռելի չափսերի հետևի հակաթևն ու հետևի թափարգելի մեջ ներկառուցված դիֆուզորը: Մոդելն աչքի է ընկնում լուսադիոդային օպտիկայով, Brembo կարբոն-կերամիկական արգելակային սկավառակներով և Harman աուդիոհամակարգով:

Ենթադրվում է, որ Genovation ընկերությունը կթողարկի 75 նման ավտոմեքենա, իսկ դրանցից յուրաքանչյուրը կարժենա շուրջ 750 000 ԱՄՆ դոլար: Առաջին հաճախորդներին մեքենան կտրամադրվի 2018 թ վերջում:




Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio