Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Toyota-ն ներկայացրեց 1000 ձ.ուժ հզորությամբ սուպերկարը
13 Հունվար 2018

Toyota ընկերությունը ներկայացրեց 1000 ձ.ուժ հզորությամբ հիպերկարի նախատիպը՝ GR Super Sport Concept անվանմամբ, որը թույլ է տալիս պատկերացում կազմել այն մասին, թե որ ուղղությամբ է զարգանալու ճապոնական ապրանքանշանի սպորտային ավտոմեքենաների շարքը:  Կոնցեպտի պրեմիերան կկայանա Տոկիոյի ավտոսրահում: 

Նորույթը նախագծվել է Gazoo Racing-ի՝ Toyota-ի սպորտային ստորաբաժանման կողմից: Դրա կառուցվածքում կիրառվել են դիմացկունության աշխարհի առաջնությանը (WEC) մասնակցող TS050 Hybrid սպորտային նախատիպի բաղադրիչները: Դրանց թվում է նաև 2,4-լիտրանոց բենզինային կրկնակի տուրբոմղիչով և անմիջական ներարկմամբ վեցագլան շարժիչը, որը հանդիսանում է ընդհանուր 1000 ձ.ուժ հզորությամբ հիբրիդային ուժային սարքավորման մաս:

Մինչև GR Super Sport-ի նորամուտը Toyota-ն լրացուցիչ տվյալներ չի բացահայտում: Ընկերությունում միայն ճշտում են, որ այս կոնցեպտով ցանկացել են ցույց տալ՝ ինչպես կարելի է «գործող մրցարշավային ավտոմեքենաներից ստեղծել սպորատյին ավտոմեքենաներ»:

«Սերիական ավտոմոմեքենաները մրցարշավայինների վերածելու փոխարեն, մենք պատրաստվում ենք օգտագործել զանազան մրցարշավներում հղկված մեր նոու-հաուները քաղաքացիական մոդելներում», – ասաում է Gazoo Racing-ի տնօրեն Շիգեկի Տոմոյաման:

Մինչ այդ Toyota-ի թվիթերյան պաշտոնական էջը հաղորդել էր, որ GR Super Sport Concept-ը կարող է 2018 թ. մասնակցել Նյուրբուրգրինգի հանրահայտ 24-ժամյա մարաթոնին:  



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio