ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Jeep-ը ներկայացրեց նոր Commander ամենագնացի առաջին պատկերները:
23 Հունվար 2018
Ամերիկյան Jeep ընկերությունը հրապարակել է մեծ յոթտեղանոց Commander ամենագնացի առաջին պաշտոնական պատկերները: Ավոտեմքենան լայն հանրությանը կներկայացվի Պեկինում ապրիլին կայանալիք ավտոսրահի ժամանակ:
Մոդելի վերաբերյալ տեխնիկական մանրամասները դեռևս չեն բացահայտվում: Նախնական տվյալների համաձայն Commander-ը կառուցված կլինի Cherokee քրոսովերի հենահարթակի վրա, սակայն նորույթը 249 մմ-ով և 45 մմ-ով երկար է համապատասխանաբար Cherokee և Grand Cherokee մոդելներից, իսկ ընդհանուր երկարությունը կկազմի 4873 մմ: Միևնույն ժամանակ նոր ամենագնացի անվային բազան ավելի մեծ կլինի, քան հասարակ Cherokee-ինը, սակայն 115 մմ-ով կզիջի Grand-ին՝ կազմելով 2800 մմ:
Սպասվում է, որ Commander-ի համար կառաջարկվի երկու բենզինային տուրբոշարժիչ՝ 234 ձ.ուժ և 265 ձ.ուժ հզորությամբ և իննաստիճան ZF ավտոմատ փոխանցումատուփ: Հարկ է նշել, որ թե առջևի քարշակմամբ, թե լիաքարշ համակարգով այս մոդելը դեռևս վաճառվելու է միայն Չինաստանի շուկայում, որտեղ էլ կկազամակերպվի արտադրությունը՝ Guangzhou-Fiat համատեղ ձեռնարկության գործարանում:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: