Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր Audi RS5 կուպե ABT-ից՝ 530 ձ.ուժ հզորությամբ:
26 Հունվար 2018

ABT Sportsline թյունինգային աթելիեն Ժնևում կայանալիք ավտոսրահում կցուցադրի սեփական կուպեն, որը նախագծված է Audi RS5 ավտոմեքենայի հենքի վրա: RS5-R անվանումը ստացած ավտոմեքենան կթողարկվի ընդամենը 50 օրինակով: Այն առաջին հերթին կառաջարկվի ֆիրմային կանաչ գույնով:

RS5-R կուպեն սարքավորվում է 2,9-լիտրանոց ուժեղացված V6 շարժիչով, որը զարգացնում է 530 ձ.ուժ և 690 Նմ ոլորող մոմենտ, ինչը զգալիորեն մեծ է, քան բազային ավտոմեքենայի բնութագրերը: Լրամշակումների արդյունքում բարելավվել է նաև 0-ից 100 կմ/ժ թափառքի ցուցանիշը, ինչին RS5-R-ից պահանջվում է ընդամենը 3,6 վայրկյան: 

Կատարելագործված կուպեն սարքավորվելու է նոր կախոցով՝ ավելի կոշտ կայունացուցիչներով և հետևի թափարգելի ածխապալստիկ դիֆուզորով: Սրան ավելանում են նաև 275/25 չափսի անվադողերով 21-դյույմանոց անվասկավառակները:

Մինչ այդ ABT-ն արդեն ներկայացրել էր Audi RS3 Sportback հեչբեքի լրացումների փաթեթը, որի շնորհիվ 2,5-լիտրանոց տուրբոշարժիչի հզորությունը 400-ից հասցվում է մինչև 500 ձ.ուժ: Այս փաթեթը, որը թույլ է տալիս 0-ից 100 կմ/ժ թափառքը իրականացնել 4,1 վայրկյանում, կարելի է ձեռք բերել առանձին՝ 10 000 եվրո արժեքով:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio