ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայտնի են «Տարվա համաշխարհային ավտոմեքենա» մրցանակի համար պայքարող 10 մոդելները:
25 Հունվար 2018
«Տարվա համաշխարհային ավտոմեքենա» մրցանակաբաշխության կազմակերպիչները հայտարարել են եզրափակիչ դուրս եկած մոդելների ցանկը: Այն բաղկացած է 10 ավտոմեքենայից, որոնցից երեքը ճապոնական, երկուական գերմանական ու բրիտանական, ինչպես նաև մեկական շվեդական, հարավկորեական և իտալական մակնիշներ են: Հաղթողի անունը կհայտարարվի այս տարվա մարտի վերջին Նյու-Յորքում կայանալիք ավտոցուցահանդեսի ընթացքում:
2018թ. աշխարհի լավագույն ավտոմեքենայի տիտղորսին հավակնում են Alfa Romeo Giulia, BMW X3, Kia Stinger, Land Rover Discovery, Mazda CX-5, Nissan Leaf, Range Rover Velar, Toyota Camry, Volkswagen T-Roc և Volvo XC60 մոդելները:Նշենք, որ վերջինը՝ Volvo-ի քրոսովերը այս ամիս ճանաչվել է ԱՄՆ լավագույն ամենագնաց:
Բացի «Տարվա համաշխարհային ավտոմեքենա» մրցանակակիրներից հայտարարվելու են նաև «Ներկայացուցչական ավտոմեքենա», «Սպորտային ավտոմեքենա», «Քաղաքային ավտոմեքենա», «Կանաչ» ավտոմեքենա» և «Լավագույն դիզյան» անվանակարգերի հաղթողները:
Ավելի մանրամասն մրցանակաբաշխությանը կանդրադառնանք հաղթողների անունները հայտարարելիս:
Հիշեցնենք, որ 2017թ. «Տարվա համաշխարհային ավտոմեքենա» կոչումին արժանացել էր Jaguar F-Pace ամենագանցը, իսկ դրանից մեկ տարի առաջ՝ Mazda MX-5 մոդելը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: