Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Nissan ընկերության դիզայնի եվրոպական ստուդիան նշում է իր 15-ամյակը:
24 Հունվար 2018

Nissan ընկերության դիզայնի եվրոպական ստուդիան (Nissan Design Europe) այս օրերին նշում է իր գործունեության տասնհինգ տարին: Այդ կապակցությամբ դրա փոխնախագահ Մամորու Աոկին մատնանշում է այս ընթացքում նախագծված և ստեղծված սերիական և կոնցեպտուալ ավտոմեքենաներից առավել հաջողվածները: Ինչպես կարելի էր կռահել, այդ ցանկում առավել նշանակալից են Qashqai և Juke մոդելները: Անհրաժեշտ է նշել, որ Լոնդոնում գտնվող ստուդիան զբաղվում է ոչ միայն Nissan,  այլև Infiniti ավտոմեքենաների դիզայնով: 

Ամբողջական ցանկը բերված է ստորև: Որքա՞նը դրանցից կհիշեք դուք:

1. Qashqai Concept (2003 թ)
2. Micra C+C (2004 թ)
3. Terranaut Concept (2005 թ)
4. Qashqai (2007 թ)
5. NV200 Concept (2007 թ)
6. Qazana Concept (2009 թ)
7. Juke (2010 թ)
8. Qashqai (2013 թ)
9. Nissan Concept 2020 (2014 թ)
10. Infiniti Emerg-E Concept (2014 թ) 
11. Gripz Concept (2015 թ)
12. Infinti QX30 Concept (2015 թ)
13. Blade Glider Prototype (2016 թ)
14. Navara EnGuard Concept (2016 թ)
15. Infiniti Q60 Black Project S (2017 թ)



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio