Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր Volkswagen Touareg: Ավելի հզոր, քան երբևէ: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

26 Մարտ 2018

Volkswagen ընկերությունը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայացած հատուկ միջոցառման ժամանակ ներկայացրեց լիովին նոր Touareg ամենագնացը: Ենթադրվում է, որ արդեն այս տարվա հուլիս-օգոստոսից կսկվեն նոր սերնդի Touareg-ի վաճառքները Ռուսաստանում և տարածաշրջանում:  

Ֆորմուլա E` ճակատագրի բարեհաճությունն ու համառությունը որոշում են հաղթողին Ուրուգվայում: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

23 Մարտ 2018

Ուրուգվայի մեծությամբ երկրորդ քաղաք՝ Պունտա դել Էսթեում կայացավ Ֆորմուլա E առաջնության 2017-2018 մրցաշրջանի հերթական մրցափուլը: Համառ պայքարում հաղթանակը նվաճեց ընդհանուր հաշվարկի առաջատար` ֆրանսիացի մրցրաշավորդ Ժան-Էրիկ Վերնը: Պատվո պատվանդանի հաջորդ երկու աստիճաններին կանգնեցին համապատասխանաբար Լուկաս դի Գրասին և Սեմ Բյորդը:

E-PACE` JAGUAR-Ի ԱՌԱՋԻՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՔՐՈՍՈՎԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ է: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

21 Մարտ 2018

Բրիտանական աշխարհահռչակ Jaguar Land Rover ընկերության Հայաստանում միակ պաշտոնական ներկայացուցիչ՝ «Ֆորա Պրեմիում» ընկերությունն սկսում է լիովին նոր Jaguar E-PACE ավտոմեքենայի վաճառքները: Jaguar E-PACE-ն ընկերության առաջին կոմպակտ քրոսովերն է: Իր արտաքինի և մանևրականության շնորհիվ այս ավտոմեքենան ամենադինամիկն է իր դասում: E-PACE-ի ինտերիերը վարորդին և ուղևորներին է պարգևում առավելագույն հարմարավետություն: Այս ընտանեկան քրոսովերը հիանալի կերպով համադրում է Jaguar-ի առասպելական դինամիկան և առօրյա շահագործման պրակտիկությունը: Այն ստեղծված է Jaguar-ի բացառիկ տեսլականի հիման վրա: 

Renault-ն ներակայցնում է KOLEOS ամենագնացը Հայաստանում:

20 Մարտ 2018

Renault-ի պաշտոնական ներկայացուցիչ «Մեգնա» ըներությունը հայաստանյան շուկա է հանում լիովին նոր KOLEOS ամենագնացը, որը կոչված է դառնալ ֆրասնիական ընկերության մոդելային շարքի առաջատարը ավելի քան 80 շուկաներում: Նոր KOLEOS-ը կարող է պարծենալ հզոր կեցվածքով, մկանուտ արտաքին գծերով, որոնք առանձնացնում են ավտոմեքենան մրցակիցներից, և միևնույն ժամանակ աչքի է ընկնում նրբագեղ և հարմարավետ ինտերիերով՝ իր դասում ամենաընդարձակ սրահով, որը նույնիսկ հետևի շարքի ուղևորների համար ապահովում է 289մմ տարածք ծնկների հատվածում: Կախված շուկայից՝ ավտոմեքենան կարող է սարքավորվել տաքացվող ղեկանիվով և դիմապակիով, ինչպես նաև սրահում օդի զտիչով, որը հեռացնում է փոշին և տհաճ հոտերը: 

Կայացավ «Այս Էյջ 2018 Ջիպ Տրիալ» միջազգային մրցույթը:

18 Մարտ 2018

Մարտի 18-ին, Ծաղկաձոր-Հանքավան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցավ «Այս Էյջ 2018» Ջիպ Տրիալ մրցաշավը, որն այս տարածաշրջանում անցկացվում էր արդեն երկրորդ անգամ։ Միջոցառմանը մասնակցելու էին եկել արտաճանապարհային վարորդների ու մեքենաների 25 անձնակազմեր Հայաստանից և Վրաստանից։ Վերջիններս մրցեցին 3 հիմնական դասերում։ Հաղթահարելով արհեստական և բնական խոչընդոտներով դժվարանցանելի ճանապարհներ, մասնակից մեքենաները ադրենալինի զգալի չափաբաժին ապահովեցին ինչպես մասնակիցների, այնպես էլ հանդիսատեսի համար, որոնց թիվը հասնում էր 5000-ի: 

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio