Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ford-ը ներկայացրեց չորրորդ սերնդի Focus մոդելը: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

13 Ապրիլ 2018

Ford ընկերությունը ներկայացրեց չորրորդ սերնդի Focus մոդելը: Այն առանձնանում է լիովին նոր դիզայնով և պատմության մեջ առաջին անգամ հասանելի է «ամենագնացային» Active ու շքեղագույն Vignale տարբերակներով:

Համացանցում հայտնվել են BMW M2 մոդելի հզորագույն տարբերակի առաջին նկարները:

10 Ապրիլ 2018

BMW Blog Slovenia ինտերնետային էջում հայտնվել են հզորագույն BMW M2 Competition մոդելի առաջին լուսանկարները: Սովորական M-երից նորույթն առանձնանում է առջևի թափարգելի փոփոխված դիզայնով, այլ  տեսքի կողային հայելիներով, ռադիատորի վանդակաճաղով, ինչպես նաև նոր 19-դյույմանոց թեթևաձույլ անվասկավառակներով:

Chevrolet Camaro 2019 ՝ նոր դիզայնով և ավելի հարուստ համալրմամբ: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

09 Ապրիլ 2018

Chevrolet ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Camaro մոդելի կուպե և կաբրիոլետ տարբերակների նորացված տեսքը: Բացի նոր արտաքինից դրանք ստացել են համալրումերի ընդլայնված ցանկ:

Վերաոճավորումից (ռեսթայլինգից) հետո գրեթե ամբողջովին փոխվել է կուպեի և կաբրիոլետի թափքի առաջնամասը: Լիովին նոր տեսք են ստացել ռադիատորի վանդակաճաղը և առջևի թափարգելը, փոխվել են լուսարձակները, որոնք այժմ կարող են լինել նաև լուսադիոդային, թարմացվել է նաև կապոտը:  Հետնամասում աչքի են զառնում նոր լապտերներն ու թափարգելը: RS և SS մոդիֆիկացիաների համար հասանելի կլինեն նոր 20-դյույմանոց անվասկավառակները:  

Համացանցին միացված անվադողեր: Michelin-ը ներկայացրեց Track Connect համակարգը: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

08 Ապրիլ 2018

Իրերի Ինտերնետը (Internet Of Things) տարածվում է աշխարհով մեկ՝ կապելով ձեր շրջապատի առարկաները միմյանց և ձեր շարժական սարքավորւմներին: Այս տեխնոլոգիան վաղուց արդեն կիրառվում է առաջատար արտադրողների ավտոմեքենաներում: Այսօր հերթը հասել է նաև անվադողերին: Michelin ընկերությունը պաշտոնապես վաճառքի հանեց Michelin Track Connect համակարգը՝ համապատասխան հավելվածով: 

Ferrari-ն պայքարում է, հիասթափվում և …հաղթում: Ֆեթելը առաջինն էր Բահրեյնում: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

08 Ապրիլ 2018

Ապրիլի 7-ին Բահրեյնում կայացավ Ֆորմուլա 1 առաջնության 2018 թ. մրցաշրջանի երկրորդ մրցափուլը: Mercedes-ի ու Ferrari-ի համառ և լարված պայքարում այս տարի իր երկրորդ հաղթանակը տոնեց Սկուդերիայի գերմանացի պիլոտ Սեբասթիան Ֆեթելը՝ ամրապնդելով ընդհանուր հաշվարկում առաջատարի դիրքերը:

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio