ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
E-PACE` JAGUAR-Ի ԱՌԱՋԻՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՔՐՈՍՈՎԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ է: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
21 Մարտ 2018
Բրիտանական աշխարհահռչակ Jaguar Land Rover ընկերության Հայաստանում միակ պաշտոնական ներկայացուցիչ՝ «Ֆորա Պրեմիում» ընկերությունն սկսում է լիովին նոր Jaguar E-PACE ավտոմեքենայի վաճառքները: Jaguar E-PACE-ն ընկերության առաջին կոմպակտ քրոսովերն է: Իր արտաքինի և մանևրականության շնորհիվ այս ավտոմեքենան ամենադինամիկն է իր դասում: E-PACE-ի ինտերիերը վարորդին և ուղևորներին է պարգևում առավելագույն հարմարավետություն: Այս ընտանեկան քրոսովերը հիանալի կերպով համադրում է Jaguar-ի առասպելական դինամիկան և առօրյա շահագործման պրակտիկությունը: Այն ստեղծված է Jaguar-ի բացառիկ տեսլականի հիման վրա:
ՏՊԱՎՈՐԻՉ ԴԻԶԱՅՆ ԴՐՍԻՑ ԵՎ ՆԵՐՍԻՑ
Jaguar E-PACE-ի սպորտային արտաքինը ընդգծվում է ռադիատորի ռելիեֆային վանդակաճաղով, որը պատրաստված է կոմպոզիտային նյութերից և եզրակավորված է ցերեկային ընթացքի՝ J տառի տեսքն ունեցող ֆիրմային լուսադիոդային լուսարձակներով: Տանիքի դինամիկ գիծը սահուն կերպով միանում է սփոյլերին, իսկ կտրուկ իջնող հետևի հողմպապակին քրոսովերին հաղորդում է կուպե թափքով ավտոմեքենաներին բնորոշ արտահայտիչ ուրվագիծ և դիզայն: Օպցիոնալ 20- և 21- դյույմանոց թեթևաձույլ անվասկավառակներն ընդգծում են E-PACE-ի սպորտային խառնվածքը:
Սրահի բոլոր տարրերը, ներառյալ փոխանցումների SportShift փոխարկիչը, պարգևում են հարմարավետության զգացողություն: Կաշվով լրամշակված եռաշյուղ ղեկանիվից կարելի է կառավարել ավտոմեքենայի բոլոր կարևորագույն ֆունկցիաները, իսկ R-Dynamic համալրման E-PACE-ի ղեկը սարքավորված է փոխանցումների փոխարկման ենթաղեկային թերթիկներով, որոնք սրահին էլ ավելի սպորտային տեսք են հաղորդում:
ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
Jaguar E-PACE-ը սարքավորվում է Ingenium շարքի շարժիչներով, որոնք ունակ են բավարարել ամենախստապահանջ վարորդների ցանկությունները: Դրանք բոլորն էլ իրենց հերթին սարքավորված են անջատման/գործարկման «Ստոպ/Ստարտ» ինտելեկտուալ համակարգով և արգելակման ժամանակ ռեկուպերատիվ լիցքավորման համակարգով, որոնք նպաստում են վառելիքի խնայողությանը մանավանդ քաղաքային պայմաններում: Այս խնդրի լուծմանն է նպաստում նաև միմյանցից հնարավորինս մոտիկ տեղակայված փոխանցումային թվերով 9-աստիճան ավտոմատ փոխանցումատուփը:
ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ՀՈՒՍԱԼԻ
Jaguar E-PACE-ը ստեղծված է օպտիմալ անվտանգությունն ապահովելու համար: Այդ պատճառով այն արդեն նախագծման փուլում սարքավորվել է բազում համակարգերով, որոնցից առանձնակի հիշատակման են արժանի կայունության դինամիկ վերահսկման համակարգը (DSC), հակատեղապտուտային համակարգը (ETC), շարժիչի ոլորող մոմենտի վերահսկման համակարգը (EDC), վթարային արգելակմանն օժանդակող համակարգը (EBA), շրջադարձերում արգելակումը վերահսկող համակարգը (CBC) և այլն: Անվտանգության հնարավորինս բարձր մակարդակն ապահովելու համար E-PACE-ի ստանդարտ համալրման մեջ նեռարած են մանկական բազկաթոռների համար նախատեսված ISOFIX ամրաններն ու անվտանգության վեց բարձիկ՝ վարորդի և առջևի ուղևորի համար, ինչպես նաև կողային վարագույրներն ու կրծքավանդակի պաշտպանության բարձիկները:
Նոր Jaguar E-PACE-ը, ինչպես նաև Jaguar-ի մոդելային շարքի այլ ավտոմեքենաները հասանելի են փորձնական վարման համար «Ֆորա Պրեմիում» ընկերության Աճառյան 42 հասցեում գտնվող ավտոսրահում: Մանրամասները ճշտելու համար կարող եք զանգահարել 010 61 70 00 հեռախոսահամարով:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: