Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Essentia կոնցեպտը առաջին էլեկտրական Genesis-ն է: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

06 Ապրիլ 2018

Genesis  ընկերությունը Նյու-Յորքում ավարտված ավտոցուցահանդեսում ներկայացրեց Essentia անվանումն ստացած էլեկտրական կուպեի կոնցեպտը: Ապրանքանշանի առաջին էլեկտրամոբիլը կոչված է «վերաիմաստավորել դիզայնի գաղափարներն ու ցուցադրել տեխնոլոգիաների զարգացման ուղղությունները»:

Jaguar-ը ներկայացրեց ամենահզոր և արագ F-PACE-ը: (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

05 Ապրիլ 2018

Բրիտանական Jaguar ընկերությունը ներկայացրել է F-PACE քրոսովերի ամենահզոր և արագ՝ SVR տարբերակը: Ավտոմեքենայի նորամուտը կայացավ Նյու-Յորքում անցկացվող միջազգային ավտոսրահի շրջանակներում: «Լիցքավորված» ամենագնացը համալրվել է նորովի կարգավորված մեղմիչներով, ավելի կոշտ զսպանակներով, հետևի ակտիվ դիֆերենցիալով և արտանետման ավելի թեթև համակարգով:  

Toyota RAV4՝ նոր լիաքարշ համակարգ և 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփ: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

04 Ապրիլ 2018

Նյու-Յորքի ավտոսրահում Toyota ընկերությունը ներկայացրեց հինգերորդ սերնդի RAV4 քրոսովերը: Նախորդ տարի ցուցադրված FT-AC կոնցեպտի ոճով իրականացված ավտոմեքենան ստացել է նոր հենահարթակ,  թափքի և ինտերիերի  լիովին նոր դիզայն և ութաստիճան ավտոմատ փոխանցումատուփ:

Նոր Nissan Altima՝ Infiniti-ի շարժիչով և կառավարման կիսաավտոմատ համակարգով: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

03 Ապրիլ 2018

Նյու-Յորքի ավտոսրահում Nissan ընկերությունը ներկայացրեց նոր սերնդի Altima սեդանը, որը եկել է՝ փոխարինելու 2012 թ-ից թողարկվող ավտոմեքենան: Մոդելը ստացել է նոր հենահարթակ,  կառավարման կիսաավտոմատ համակարգ և Infiniti QX50-ից ժառանգած բենզինային շարժիչ՝ սեղման փոփոխական աստիճանով: 

ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Ֆորմուլա E բոլիդը մրցել է երկու օդանավի հետ:

02 Ապրիլ 2018

ABB Group-ընկերությունը, որը հանդիսանում է Ֆորմուլա E առաջնության անվանական հովանավորը, և Qatar Airways ավիաընկերությունը ի նշանավորումն համագործակցության մեկնարկի կազմակերպել էին ուշագրավ մի մրցություն՝ առաջնությանը մասնակցող բոլիդի և երկու ուղևորատար ինքնաթիռների միջև՝ Airbus A350 և Boeing 787 Dreamliner: 

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio