Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Renault-ն ներակայցնում է KOLEOS ամենագնացը Հայաստանում:
20 Մարտ 2018

Renault-ի պաշտոնական ներկայացուցիչ «Մեգնա» ըներությունը հայաստանյան շուկա է հանում լիովին նոր KOLEOS ամենագնացը, որը կոչված է դառնալ ֆրասնիական ընկերության մոդելային շարքի առաջատարը ավելի քան 80 շուկաներում:  Նոր KOLEOS-ը կարող է պարծենալ հզոր կեցվածքով, մկանուտ արտաքին գծերով, որոնք առանձնացնում են ավտոմեքենան մրցակիցներից, և միևնույն ժամանակ աչքի է ընկնում նրբագեղ և հարմարավետ ինտերիերով՝ իր դասում ամենաընդարձակ սրահով, որը նույնիսկ հետևի շարքի ուղևորների համար ապահովում է 289մմ տարածք ծնկների հատվածում: Կախված շուկայից՝ ավտոմեքենան կարող է սարքավորվել տաքացվող ղեկանիվով և դիմապակիով, ինչպես նաև սրահում օդի զտիչով, որը հեռացնում է փոշին և տհաճ հոտերը: 

Նոր KOLEOS-ը վարորդին առաջարկում է սովորոականից մոտ 150 մմ-ով ավելի բարձր նստելադիրք՝ ավելի ընդարձակ տեսադաշտով: Կենտրոնական բարձակի երկու կողմերում առկա հատուկ բռնակները ոգեկոչում են արտաճանապարհային տրամադրությունն ու լցնում ինտերիերը սպորտային տարրերով: 



Իր դասում լավագույններից մեկը հանդիսացող լիաքարշ համակարգը ներառում է 4x4-i տեխնոլոգիան, որը թույլ է տալիս հեշտությամբ անցում կատարել 2WD, 4WD AUTO և 4WD LOCK ռեժիմենրի միջև:  Նոր KOLEOS-ի 4x4 փոխանցման համակարգը երաշխավորում է անվտանգությունն ու կայունությունը՝ չեզոքացնելով թեր- կամ գերշրջադարձելիությունը, ինչպես նաև ճանապարհածածկի հետ կցորդումը բարդ պայմաններում:  Ամենագնացի արտաճանապարհային ունակություններին նպաստում է նաև 213 մմ լուսածերպը:

Նոր KOLEOS-ի հարմարավետության գրավականներից է նաև R-Link 2 համակարգը, որն ապահովում է կապը և անհատականացված փորձառնությունը:  Այս համակարգը ծառայում է որպես տեղեկատվական կենտրոն, որը կարգավորում է այնպիսի ֆունկցիաների ճիշտ աշխատանքը, ինչպիսին են BOSE աուդիոհամակարգը, ժամանցային ֆունկցիաները, նավիգացիան, անլար հեռախոսակապը, ռադիոհանգույցն ու վարորդին օժանդակող համակարգերը:  



Կախված շուկայից նոր KOLEOS-ը համալրվում է անվտանգության և վարորդին օժանդակող զանազան լուծումներով, որոնց թվում են ABS, AFU, EBD, ESP, HSA համակարգերը, կույր գոտիների վերահսկման ֆունկցիան, և արագության սահամանափակիչով քրուիզ-կոնտրոլը: Հարուստ օպցիոնալ կազմը լրացնում են հետևի տեսադաշտի տեսախցիկը, հեռավոր լուսավորության ավտոմատ փոխարկման ֆունկցիայով առջևի լուսարձակները, կայանման առջևի և հետևի ցուցիչները և կայանմանն օժանդակող զանազան ֆունկցիաները:

Renault Koleos ամենագնացը կոչված է նոր շունչ հաղորդել ապրանքանշանին, որն այսուհետ հաստատուն քայլ է կատարում բյուջետային դասի ավտոմեքենաներից դեպի ավելի շքեղ, ժամանակակից դիզայներական և տեխնոլոգիական լուծումներով հագեցած ավտոմեքենաները, ինչը նաև խթան կհանդիսանա դրանց վաճառքի հետագա աճին:


Հայաստանում նոր KOLEOS-ը կառաջարկվի 2,0 լ (144 ձ.ուժ) և 2,5 լ (171 ձ.ուժ) ծավալով բենզինային շարժիչներով, երաշխիքային սպասարկման պայմաններն են 3 տարի կամ 100 000 կմ՝ ըստ առաջանահերթության:

Նոր Koleos-ի հետ առնչվող այլ մանրամասների համար կարող եք դիմել «Մեգնա» ըներությանը՝ Կոմիտաս 47 հասցեով:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio