ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Essentia կոնցեպտը առաջին էլեկտրական Genesis-ն է: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
06 Ապրիլ 2018
Genesis ընկերությունը Նյու-Յորքում ավարտված ավտոցուցահանդեսում ներկայացրեց Essentia անվանումն ստացած էլեկտրական կուպեի կոնցեպտը: Ապրանքանշանի առաջին էլեկտրամոբիլը կոչված է «վերաիմաստավորել դիզայնի գաղափարներն ու ցուցադրել տեխնոլոգիաների զարգացման ուղղությունները»:
Genesis Essentia կոնցեպտի հիմքում ընկած են ածխաջրապլաստիկային մոնոկոկը և բազմաշարժիչ էլեկտրական ուժային սարքավորումը, որի մասին դեռևս մանրամասներ չեն հաղորդվում: Հայտնի է միայն, որ 0-ից 97 կմ/ժ արագությունը կուպեն կարող է զարգացնել երեք վայրկայնում:
Ավտոմեքենայի համամասնությունները, մասնավորապես՝ երկար կապոտն ու նետաձև խցիկը, ոգեշնչված են դասական GT ավտոմեքենաների ժառանգությամբ, իսկ լազերային լուսարձակները իրականացված են GV80 կոնցեպտուալ ամենագնացի ոճով: Կուպեի թափքի կենտրոնական բարձակի մեջ ներկառուցված են մատնահետքերի կենսաչափական ցուցիչն ու դեմքերի ճանաչման համակարգի տեսախցիկը: Դրանց օգնությամբ կարելի կլինի բացել և փակել թիթեռի թևի կտրվածք ունեցող դռները:
Genesis Essentia մոդելի սրահի լրամշակման համար օգտագործվել են տարբեր գույնի կաշի, ալյումին և ածխային մանրաթել: Առջևի բարձակի վրա առկա են լայնաֆորմատ դիսփլեյը, որի օգնությամբ կարելի է կառավարել ավտոմեքենայի հիմնական ֆունկցիաները, և սարքավորումների 8-դյույմանոց վիրտուալ վահանակը:
Ձայնային հրահանգներով կառավարվող ներակռուցված օգնականը խորհուրդ կտա ընտրել Essentia-ի երթուղին, ինչպես նաև կօգնի միանալ խելացի տան համակագերին, հեռախոսներին և այլ սարքավորումներին: Այս ամենից զատ ավտոմեքենայի մուլտինեդիա համակարգի միջոցով հնարավոր կլինի կատարել էլեկտրոնային վճարումներ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: