Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր Nissan Altima՝ Infiniti-ի շարժիչով և կառավարման կիսաավտոմատ համակարգով: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
03 Ապրիլ 2018

Նյու-Յորքի ավտոսրահում Nissan ընկերությունը ներկայացրեց նոր սերնդի Altima սեդանը, որը եկել է՝ փոխարինելու 2012 թ-ից թողարկվող ավտոմեքենան: Մոդելը ստացել է նոր հենահարթակ,  կառավարման կիսաավտոմատ համակարգ և Infiniti QX50-ից ժառանգած բենզինային շարժիչ՝ սեղման փոփոխական աստիճանով: 

Նախկին սերնդի ավտոմեքենայի հետ համեմատ սեդանի գաբարիտային երկարությունն աճել է 2,5 սանտիմետրով, լայնությունը՝ 2,3 սանտիմետրով, իսկ բարձրությունը նվազել է  2,8 սանտիմետրով: Միևնույն ժամանակ նոր Altima-ի անվային բազան մեծացել է 4,8 սանտիմետրով:



Առաջին անգամ Altima-ի արտադրության պատմության մեջ մոդելը կարելի կլինի ձեռք բերել նաև լիաքարշ համակարգով: Այն կարող է հաղորդել ոլորող մոմենտի մինչև 100 տոկոսը հետևի անիվներին, կամ էլ բաշխել այն 50:50 համամասնությամբ: Այսպիսի լուծումը կառաջարկվի որպես օպցիա 190 ձ.ուժ հզորությամբ 2,5-լիտրանոց շարժիչով համալրված ավտոմեքենաների համար: Լիաքարշ տարբերակները կսարքավորվեն նաև առջևի դիֆերենցիալը նմանակող էլեկտրոնային համակարգով:

Բացի 2,5-լիտրանոց շարժիչից նոր Nissan Altima սեդանը կստանա նաև 2,0-լիտրանոց V4 շարժիչ՝ վառելիքի անմիջական ներարկման համակարգով: Այս շարժիչն աչքի է ընկնում սեղման փոփոխական աստիճանով  (մինչև 14:1) և առաջին անգամ տեղադրվել էր Infiniti QX50 քրոսովերի վրա, որտեղ դրա հզորությունը կազմում է 272 ձ.ուժ: Altima-ի վրա այդ ցուցանիշը կկազմի 252 ձ.ուժ (370 Նմ): Այս շարժիչով բոլոր ավտոմեքենաները կառաջարկվեն միայն առջևի քարշակմամբ տարբերակով, իսկ բոլոր համալրումների համար նախատեսված է վարիատորային փոխանցումատուփ:  



Նոր Nissan Altima-ն կսարքավորվի ProPilot Assist կիսաինքնավար կառավարման համակարգով: Այն կարող է վերահսկել ղեկային կառավարումը, պահելով ավտոմեքենան երթևեկության ընթացիկ շարքում, ինչպես նաև արագացման և արգելակման ոտնակները՝ անհրաժեշտության դեպքում մեծացնելով ավտոմեքենայի արագությունը, կամ այն ամբողջովին կանգնացնելով:  Այս համակարգը կարող է աշխատել թե խիտ քաղաքային հոսքի պայմաններում, թե արագընթաց մայրուղիներում: 


Նոր սեդանը առաջինը կմատակարավի ամերիկյան հաճախորդներին ամենաբարձր՝ Platinum համալրմամբ և 2,0-լիտրանոց շարժիչով: Մնացած բոլոր մոդիֆիկացիաները վաճառքում կհայտնվեն ամռանը:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio