Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվ երկնքից երեք խնձոր ընկավ: Հաղթանակը ընտրում է Հեմիլթոնին: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

30 Ապրիլ 2018

Կայացավ Ֆորմուլա 1 առաջնության 2017-2018 թթ մրցաշրջանի չորրորդ մրցափուլը: Ուշագրավ, լարված ու անզիջում պայքարում ճակատագիրը բարեհաճ գտնվեց Mercedes-ի առաջատար՝ Լյուիս Հեմիլթոնի նկատմամբ, որն իր առաջին հաղթանակը տոնեց ընթացիկ առաջնությունում:

Jaguar ընկերությունը նշում է XJ մոդելի 50-ամյակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

27 Ապրիլ 2018

Jaguar ընկերությունը նշում է առասպաելական XJ սեդանի 50-ամյակը և այդ կապակցությամբ ներկայացնում է հատուկ նախագծված հատուկ մոդիֆիկացիան: Նորույթը հանրությանը ցուցադրվեց Պեկինի ավտոսրահում և հասանելի կլինի նաև մյուս երկներում:

BMW-ն ներկայացրեց առաջին էլեկտրական քրոսովերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

25 Ապրիլ 2018

Պեկինի միջազգային ավտոցուցահանդեսի շրջանակներում կայացավ BMW iX3 էլեկտրական քրոսովերի նախատիպի հանրային ներկայացումը: Կոնցեպտի սերիական տարբերակը շուկա կհանվի արդեն 2020 թվականին: Այն կդառնա գերմանական արտադրողի հինգերորդ սերնդի էլեկտրիֆիկացված ավտոմեքենաների շարքի առաջին մոդելը: 

Ամբողջությամբ բացահայտված է Mercedes-Maybach շքեղ ամենագնացի արտաքինը:

23 Ապրիլ 2018

Համացանցում հայտնվել են կոնցեպտուալ Mercedes-Maybach գերշքեղ ամենագնացի արտաքինը բացահայտող պատկերներ: Vision կաբրիոլետի և կուպեի ոճով իրականացված նորույթը պաշտոնապես կցուցադրվի հաջորդ շաբաթ Պեկինում մեկնարկող միջազգային ավտոցուցահանդեսում: Ավտոմեքենայի լուսանկարները տեղադրել է Autohome հանդեսը:

Jaguar XE և XF մոդելները կառաջարկվեն նոր սպորտային տարբերակով: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

19 Ապրիլ 2018

Jaguar ընկերությունը ներկայացրել է XE և XF սեդանների հատուկ նախապատրաստված տարբերակները, որոնք ստացել են 300 Sport անվանումը: Ավանդական մոդիֆիկացիաներից դրանք տարբերվում են էքստերիերի և ինտերիերի ձևավորմամբ, ինչպես նաև ստանդարտ սարքավորումների ընդլայնված ցանկով: 

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio