Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Ֆորմուլա E բոլիդը մրցել է երկու օդանավի հետ:
02 Ապրիլ 2018

ABB Group-ընկերությունը, որը հանդիսանում է Ֆորմուլա E առաջնության անվանական հովանավորը, և Qatar Airways ավիաընկերությունը ի նշանավորումն համագործակցության մեկնարկի կազմակերպել էին ուշագրավ մի մրցություն՝ առաջնությանը մասնակցող բոլիդի և երկու ուղևորատար ինքնաթիռների միջև՝ Airbus A350 և Boeing 787 Dreamliner: 



Spark SRT_01E բոլիդի ղեկին էր 2014 թ-ից Ֆորմուլա Е առաջնությանը մասնակցող և ներկայումս Dragon Racing թիմի մրցարշավորդ բելգիացի Ժերոմ դ’ Ամբրոզիոն: Մրցությունը բաղկացած էր երկու փուլից: Առաջինում նրան անհրաժեշտ էր հաղթել Համադ օդանավակայանի թռիչքուղով թափ հավաքող Airbus-ը, իսկ երկրորդում՝ առաջ անցնել վայրէջք կատարող  Dreamliner-ից:


Հիշեցնենք, որ Spark SRT_01E բոլիդը կառուցված է կարբոն-ալյումինե շասսիի հիման վրա, իսկ դրա թափքի պանելները պատրաստված են ածխամանրաթելից և կևլարից: Այս ամենով հանդերձ ավտոմեքենայի քաշը կազմում է ընդամենը  880 կգ: Բոլիդը համալրվում է McLaren Electronic Technologies ընկերության կողմից տրամադրվող էլեկտրական շարժիչով, որի հզորությունը կազմում է 270 ձ.ուժ: Դրա շնորհիվ Spark SRT_01E–ն ունակ է 0-100 կմ/ժ արագությունը զարգացնել երեք վայրկյանում, ինչին նպաստում են նաև հատուկ նախագծված Michelin անվադողերը: 

Մեր  կայքում Formula E առաջնության լուսաբանման հովանավորն է Հայաստանում Michelin ապրանքանիշի միակ պաշտոնական ներկայացուցիչ՝ "Վիտեսս" ընկերությունը:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio