Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Chevrolet Camaro 2019 ՝ նոր դիզայնով և ավելի հարուստ համալրմամբ: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
09 Ապրիլ 2018

Chevrolet ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Camaro մոդելի կուպե և կաբրիոլետ տարբերակների նորացված տեսքը: Բացի նոր արտաքինից դրանք ստացել են համալրումերի ընդլայնված ցանկ:

Վերաոճավորումից (ռեսթայլինգից) հետո գրեթե ամբողջովին փոխվել է կուպեի և կաբրիոլետի թափքի առաջնամասը: Լիովին նոր տեսք են ստացել ռադիատորի վանդակաճաղը և առջևի թափարգելը, փոխվել են լուսարձակները, որոնք այժմ կարող են լինել նաև լուսադիոդային, թարմացվել է նաև կապոտը:  Հետնամասում աչքի են զառնում նոր լապտերներն ու թափարգելը: RS և SS մոդիֆիկացիաների համար հասանելի կլինեն նոր 20-դյույմանոց անվասկավառակները:  


  
Թարմացումից հետո Camaro-ի մոդիֆիկացիաների շարքը համալրվել է Turbo 1LE տարբերակով: Այն սարքավորվում է 278 ձ.ուժ հզորությամբ երկուլիտրանոց տուրբոշարժիչով: Այս համալրումը լրացուցիչ կստանա ավելի մեծ տրամագիծ ունեցող լայնակի կայունության ստաբիլիզատորով վերակարգավորված կախոց, Brembo արգելակներ, թավշակաշվով լրամշակված ղեկանիվ, ինչպես նաև կառավարման էլեկտրոնիկայի աշխատանքի տրեքային ռեժիմ: 



SS մոդիֆիկաիցիայի կուպեն և կաբրիոլետը, որոնք ենթադրում են 461 ձ.ուժ հզորությամբ 6,2-լիտրանոց V8 շարժիչի առկայություն, այսուհետ կհամալրվեն 10-աստիճան ավտոմատ փոխանցումատուփով՝ նախկին ութաստիճանի փոխարեն:



Նոր Camaro-ն ստացել է նաև հետին տեսադաշտի կատարելագործված տեսախցիկ, որը թույլ է տալիս պատկերը արտացոլել սրահի հայելու վրա, ինչպես նաև 7- կամ 8-դյույմանոց էկրանով նոր մուլտիմեդիա համակարգ, տելեմետրիկ տվյալների ձայնագրման ֆունկցիա ու հետընթաց շարժման ժամանակ հնարավոր բախումների մասին նախազգուշացնող համակարգ:  


Chevrolet-ի այս և այլ մոդելների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ «Վեկար» ընկերությունից, որը հանդիսանում է Chevrolet ապրանքանշանի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio