Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ferrari-ն պայքարում է, հիասթափվում և …հաղթում: Ֆեթելը առաջինն էր Բահրեյնում: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
08 Ապրիլ 2018

Ապրիլի 7-ին Բահրեյնում կայացավ Ֆորմուլա 1 առաջնության 2018 թ. մրցաշրջանի երկրորդ մրցափուլը: Mercedes-ի ու Ferrari-ի համառ և լարված պայքարում այս տարի իր երկրորդ հաղթանակը տոնեց Սկուդերիայի գերմանացի պիլոտ Սեբասթիան Ֆեթելը՝ ամրապնդելով ընդհանուր հաշվարկում առաջատարի դիրքերը:



Ավստրալական մրցափուլից հետո, երբ Հեմիլթոնը հաղթանակը ձեքռից բաց թողեց սխալ մարտավարության և ծրագրային ապահովման խափանումների պատճառով, շատերը սպասում էին, որ Բահրեյնում Mercedes-ը պետք է վրեժխնդիր լինի: Սակայն արդեն ուրբաթօրյա ազատ մրցելույթներից հետո պարզ դարձավ, որ Սահիրի շոգ և խոնավ պայմաններում Ferrari-ն ատավելություն ունի բոլոր մրցակիցների նկատմամբ: Ի վերջո այդ առավելությունն էլ մարմնավորվեց Ֆեթելի նվաճած փոուլում, որը 51-րդն էր գերմանացու կարիրերայում: Բացի այդ առաջին անգամ 2017 թ. Հունգարիայի Գրան-Պրիից հետո մեկնարկային վանդակաճաղի առաջին շարքն ամբողջովին բաժին հասավ Մառանելլոյի թիմին: Հեմիլթոնը ցուցադրեց չորրորդ արդյունքը, սակայն փոխանցումատուփի փոխարինման պատճառով տուգնավեց 5 տեղով և ստիպված էր մեկնարկել միայն 9-րդը:



Մեկնարկում Ֆեթելին հաջողվեց պահպանել առաջին տեղը, մինչ Վալթերի Բոթասը շրջանցեց Ռայկկոնենին, իսկ Մագնուսենի Haas-ն ու Հյուլյենբերգի Renault-ն բախվեցին իրար, ինչի արդյունքում վնասվեց գերմանացու բոլիդը: Միմյանց բախվեցին նաև Պերեսի Force India-ն և Հարթլիի Toro Rosso-ն, իսկ մրցափուլի արդյունքի վրա առավել մեծ ազդեցություն ունեցավ Ֆերսթապենի և Հեմիլթոնի բախումը, որի հետևանքով վնասվեց հոլանդացու Red Bull-ի անիվը և Մաքսը հետագայում ստիպված եղավ դուրս մնալ պայքարից: Նույն ճակատագրին արժանացավ և երկրորդ Red Bull-ը: Դանիել Ռիկիարդոն կանգնեցրեց մեքենան շարժիչի հզորության կտրուկ անկման պատճառով:



Անվտանգության վիրտուալ ռեժիմի ավարտից հետո պայքարն անցավ տակտիկական փուլ: Առաջնային նշանակություն ստացավ թիմերի ընտրած անվադողային մարտավարությունը: Հաշվի առնելով պայքարի խտույթունը՝ էական էր, թե որ թիմը կամ պիլոտը կկարողանան մրցատարածությունը հաղթահարել մեկ պիթստոպով: Ճակատագրի հեգնանքով մրցափուլի կարևորագույն դրվագը տեղի ունեցավ հենց փիթլեյնում: Ferrar-ին սխալվեց Կիմի Ռայկկոնենի փիթ-ստոպի ժամանակ՝ մարզիկի առաջ ավելի շուտ վառելով կանաչ լույսը, ինչի հետևանքով ֆինլանդացի մրցարշավորդը շուտ պոկվեց տեղից և վրաերթի ենթարկեց մեխանիկներից մեկին: Այդ պահից Ferrari-ն կորցրեց բոլիդներից մեկը և ստիպված եղավ որդեգրել ագրեսիվ մարտավարություն՝ չեղարկելով Ֆեթելի երկրորդ փիթստոպը: Հաշվի առնելով, որ վերջին շրջաններին գերմանացու անվադողերը զգալիորեն զիջելու էին Mercedes-ի բոլիդների անվադողերին՝ մեծ էր հավանականությունը, որ Ֆեթելը չի կարողանա պահպանել առաջին տեղը:



Ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները՝ Ֆեթելին հետապնդող Վալթերի Բոթասը, չնայած վազանց կատարելու բազմաթիվ համառ փորձերին, այդպես էլ չկարողացավ օգտվել այդ առավելությունից, և եզրագիծը հատեց գերմանացուց 0,7 վայրկյան հետո: Հեմիլթոնը բավարարվեց պոդիումի երրորդ աստիճանով: Բահրեյնի մրցափուլը լավագույնն էր կարիորայում երիտասարդ ֆրանսիացի Պիեր Գասլիի համար, ով Toro Rosso-ով կարողացավ գրավել չորրորդ տեղը, ինչը անհավանական էր թվում մրցաշրջանից առաջ, երբ Toro Rosso-ն անցավ Honda շարժիչներին: Բացի վերը նշված պիլոտներից առաջին տասնյակում տեղ զբաղեցրին Մագնուսենը (Haas), Հյուլկենբերգը (Renault), Ալոնսոն ու Վանդորնը (երկուսն էլ McLaren), Էրիքսոնը (Sauber) և Օկոնը (Force India).


Հաջորդ մրցափուլը տեղի կունենա արդեն այս կիրակի՝ ապրիլի 14-ին, Չինասատանում: Երկու Գրան-Պրիից հետո մրցաշարային աղյուսկան ունի հետևյալ տեսքը.

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿ

1. Սեբասթիան Ֆեթել, Ferrari – 50 միավոր
2. Լյուիս Հեմիլթոն, Mercedes – 33 միավոր
3. Վալթերի Բոթաս, Mercedes – 22 միավոր
4. Ֆերնանդո Ալոնսո, Mclaren – 16 միավոր
5. Կիմի Ռայկկոնեն, Ferrari – 15 միավոր

ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐՆԵՐԻ ԳԱՎԱԹ

1. Scuderia Ferrari – 65 միավոր
2. Mercedes AMG Petronas Motorsport- 55 միավոր
3. McLaren F1 Team – 22 միավոր
4. Aston Martin Red Bull Racing – 20 միավոր
5. Renault Sport Formula 1 Team – 15 միավոր



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio