Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համացանցին միացված անվադողեր: Michelin-ը ներկայացրեց Track Connect համակարգը: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
08 Ապրիլ 2018

Իրերի Ինտերնետը (Internet Of Things) տարածվում է աշխարհով մեկ՝ կապելով ձեր շրջապատի առարկաները միմյանց և ձեր շարժական սարքավորւմներին: Այս տեխնոլոգիան վաղուց արդեն կիրառվում է առաջատար արտադրողների ավտոմեքենաներում: Այսօր հերթը հասել է նաև անվադողերին: Michelin ընկերությունը պաշտոնապես վաճառքի հանեց Michelin Track Connect համակարգը՝ համապատասխան հավելվածով: 



Michelin Track Connect համակարգը ստեղծված է նախկինում արդեն մրցուղիներում կիրառված տեխնոլոգիայի հիման վրա և թույլ է տալիս հատուկ հավելվածի միջոցով հետևել անվադողերի ճնշմանն ու ջերմաստիճանին: Սա հնարավոր է, եթե դուք օգտվում եք Michelin Pilot Sport Cup 2 անվադողերից, որոնց ներսում տեղադրված են համապատասխան սենսորները, որոնցից տվյալները հաղորդվում են մեքենայի ընդունիչին: Հենց այս ընդունիչից էլ ստացվող տեղեկատվությունը փոխանցում է ձեր սմարթֆոնի Michelin Track Connect հավելվածին:



Հավելավածը ունակ է նաև նախապես խորհուրդներ տրամադրել տվյալ եղանակային կամ ճանապարհային պայմաններին համապատասխան անվադողերի ճնշումը կարգավորելու համար: Ուղևորության ընթացքում՝ իրական ժամանակի ռեժիմում, այն հստակ տեղեկություններ է հաղորդում անվադողերի աշխատանքի մասին: Իսկ հատուկ սանդղակը արտացոլում է ավտոմեքենայի բալանսը՝ կախված անվադողերում ճնշման մակարդակի տատանումներից: 


Այսպիսով Michelin Track Connect համակարգը ոչ միայն հոգ կտանի վարորդի և ավտոմեքենայի անվատնգության մասին, այլև թույլ է տալիս քաղել առավելագույնը ձեր անվադողերից՝ խնայելով զգալի գումարներ: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio