ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ford-ը ներկայացրեց չորրորդ սերնդի Focus մոդելը: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
13 Ապրիլ 2018
Ford ընկերությունը ներկայացրեց չորրորդ սերնդի Focus մոդելը: Այն առանձնանում է լիովին նոր դիզայնով և պատմության մեջ առաջին անգամ հասանելի է «ամենագնացային» Active ու շքեղագույն Vignale տարբերակներով:
Այսպիսով նոր Ford Focus-ը դարձավ ապրանքանշանի՝ C2 հենահարթակի վրա կառուցված առաջին մոդելը: Այն աչքի է ընկնում 20 տոկոսով ավելի մեծ ոլորման կոշտությամբ, ինչպես նաև ձայնամեկուսացմամբ, տատանումների ավելի ցածր մակարդակով և անկախ կախոցով, որը ներկառուցված է հետևի մեկուսացված ենթաշրջանակի մեջ: Հանգույցների միակցման համար օգտագործվում են ռետինե ականոցներ, որոնց կոշտությունը փոփոխվում է՝ կախված գործադրած ուժի ուղղությունից ու մեծությունից:
Նորույթի շարժիչների շարքը բաղկացած է Ecoboost ընտանիքի բենզինային տուրբոշարժիչներից և EcoBlue շարքի դիզելներից: 1,0 և 1,5 լիտր ծավալով եռագլան ագրեգատները կարող են անջատել գլաններից մեկը ցածր ծանրաբեռնվածությունների դեպքում և հասանելի են մի քանի տարբերակով՝ 85, 100 և 125 ձ.ուժ մեկ լիտրանոց, և 150 ու 182 ձ.ուժ 1,5-լիտրանոց շարժիչների համար:
1,5 ու 2,0 լիտր ծավալով դիզելային շարժիչներն ապահովում են 95, 125 և 150 ձ.ուժ հզորություն համապատասխան: Բոլոր շարժիչները կարող են համադրվել վեցաստիճան մեխանիկական կամ ութաստիճան ավտոմատ փոխանցումատուփով: Վերջինը թույլ է տալիս օգտվել փոխանցումների ադապտիվ փոխարկման ֆունկցիայից և շրջադարձային «տափօղայից»:
Նոր սերնդի Ford Focus-ի համալրումների ցանկը կհագեցնեն ռադիատորի վանդակաճաղի ակտիվ աերոդինամիկ փականակները, բոլոր չորս անիվների ադապտիվ մեղմիչները, շարժման ռեժիմների փոխարկման համակարգը, առջևի ադապտիվ օպտիկան՝ պայծառության և լուսային ճառագայթի կանխակարգավորման ֆունկցիայով, դիմապակու պրոյեկցիոն դիսփլեյը, ակտիվ քրուիզ-կոնտրոլը՝ ամբողջական կանգառի ֆունկցիայով և ճանապարհային նշանների ճանաչման համակարգով, ինչպես նաև ակտիվ մանևրմանն օժանդկող համակարգը: Նորույթի առանձնահատկություններից են նաև Sync 3 մուլտիմեդիա համակարգը՝ Apple CarPlay ու Android Auto ծրագրերի օժանդակմամբ, Bang & Olufsen աուդիոհամակարգը՝ տասը բարձրախոսով և սմարթֆոնների անլար լիցքավորման հնարավորությունը:
Բացի այդ չորրորդ սերնդի Ford Focus-ը սարքավորվում է կայանմանն օժանդակող նոր համակարգով, բախումների կանխման և հետիտոների ու հեծանվորդների հայտնաբերման ֆունկցիայով, հետին տեսադաշտի տեսախցիկով, հետվթարային արգելակման համակարգով, ինչպես նաև հանդիպակաց շարք դուրս գալու վերաբերյալ նախազգուշացման համակարգով (ակտիվ կլինի Գերմանիայում, Ավստրիայում և Շվեյցարիայում):
Նոր Ford Focus-ը վաճառքի կհանվի Trend, Titanium, «սպորտային» ST-Line, Active և շքեղ Vignale համալրումներով, որոնք տարբերվելու են էքստերիերի տարրերով, մասնավորապես ռեյլինգների, ռադիատորի վանդակաճաղի լրամշակմամբ և թափքի աերոդինամիկ լուծումներով: ST-Line մոդիֆիկացիան կստանա նաև ավելի ցածր կաճոց, այլ մեղմիչներ, զսպանակներ և լայնակի կայունացման ստաբիլիազտորներ: Active համալրման Ford Focus-ը կարելի կլինի տարբերել անվակմարների պլաստիկ վերդիրներով և 30 մմ-ով ավելի մեծ ճանապարհային լուսածերպով:
Չորրորդ սերնդի Ford Focus-ի արտադրությունը կիրականացվի գերմանական Զաարլուի քաղաքի գործարանում: Հայաստանում ավտոմեքենայի հասանելիության վերաբերյալ մանրամասները կարելի է ճշտել Ford ապրանքանշանի պաշտոնական ներկայացուցիչ՝ «Ֆորա» ընկերությունից:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: