ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համացանցում հայտնվել են BMW M2 մոդելի հզորագույն տարբերակի առաջին նկարները:
10 Ապրիլ 2018
BMW Blog Slovenia ինտերնետային էջում հայտնվել են հզորագույն BMW M2 Competition մոդելի առաջին լուսանկարները: Սովորական M-երից նորույթն առանձնանում է առջևի թափարգելի փոփոխված դիզայնով, այլ տեսքի կողային հայելիներով, ռադիատորի վանդակաճաղով, ինչպես նաև նոր 19-դյույմանոց թեթևաձույլ անվասկավառակներով:
Նախնական տեղեկատվությամբ, BMW M2 Competition-ը կհամալրվի ավելի հզոր շարժիչով: Երեք լիտր ծավալով բիտուրբո V6 շարժիչի հզորությունը կհասնի 410 ձ.ուժ նախկին 370 ձ.ուժի (465 Նմ) փոխարեն, իսկ ոլորող մոմենտը կաճի մինչև 550 Նմ: Ուժային ագրեգատը կհամատեղվի երկու կցորդիչներով համալրվող 7-աստիճան ռոբոտացված փոխանցումատուփով:
Զրոյից մինչև 100 կմ/ժ արագությունը M2 Competition-ը կկարողանա զարգացնել 4,2 վայրկյանում, ինչը 0,1 վայրկյանով ավելի արագ է սովորական տարբերակի ցուցանիշից: Այս սպորտային կուպեի սրահում կտեղադրվեն M4 մոդելին բնորոշ նստատեղեր, իսկ ուշադրության կենտրոնում կլինեն շարժիչի գործարկման և ղեկանիվի վրայից վարման ռեժիմների փոխարկման կարմիր կոճակները:
Ենթադրվում է, որ նորույթի պաշտոնական նորոմուտը կկայանա արդեն ապրիլի 25-ին՝ Պեկինի ավոտսրահում:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: