ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Neuron EV ստարտափը ներկայացրել է էլեկտրական տրանսֆորմեր-արտաճանապարհայինը:
07 Նոյեմբեր 2019
Կալիֆորնիայում գրանցված Neuron EV ստարտափը Շանհայում ընթացող China International Import Expo ցուցահանդեսի շրջանակներում ներկայացրել է միանգամից երկու մոդել՝ մոդուլային թափքով T/ONE էլեկտրական ամենագնացը և TORQ քարշակը: Երկու ավտոմեքենաներն էլ կառուցված են մասշտաբայնացվող հենահարթակի հիման վրա և համալրված են սնուցման մի քանի աղբյուրով:
Neuron T/ONE-ը նկարագրվում է որպես «ավտոմեքենա ամեն ինչի համար»: Փոխարինվող թափքային պանելների շնորհիվ էլեկտրամոբիլը կարելի է խցիկով շասսիից վերածել պիքապի, բեռնատար ֆուրգոնի կամ ընտանեկան միկրոավտոբուսի՝ 5 կամ 6 նստատեղերով: Ընդ որում, կախված մոդիֆիկացիայից, վարորդի նստատեղը կարող է տեղադրվել մեջտեղում, կամ սովորական դիրքով:
Ըստ լրատվամիջոցների, T/ONE-ի երկարությունը մոտ 5,5 մետր է: Մեկ լիցքավորումով այն ունակ է հաղթահարել մինչև 480 կմ: Բացի ստանդարտ քարշային մարտկոցից, մոդելը սարքավորվում է արագ տեղադրվող պահուստային սնուցման աղբյուրով և արևային վահանակներով, որոնք կարող են տեղադրվել բեռնատար հենահարթակի տանիքին: Սարքավորումների վահանակի և մեդիահամակարգի դիսփլեյի փոխարեն կարելի է օգտագործել ցանկացած սմարթֆոն կամ պլանշետ:
Neuron TORQ քարշակի մասին ավելի քիչ բան է հայտնի: Այն իրականացված է նույն մինիմալիստական ոճով, ինչը և T/ONE-ը: Ակնհայտ է, որ մոդելը շուկայում կդիրքայնավորվի որպես Tesla Semi-ի մրցակից: Բեռնատարի սրահում տեղադրված է մեկ նստատեղ և առկա է սեղան կամ մահճակալ հիշեցնող մեկ այլ տեխնիկական լուծում:
Տեղեկացնենք, որ բացի TORQ և T/ONE մոդելներից Neuron EV-ն առաջարկում է էլեկտրական ավտոբուս, ինքնավար բեռնատար հենահարթակ՝ MAP ամվանմամբ, և HUB անվանումը ստացած շաթլը: Նշված էլեկտրական մոդելների սերիական արտադրության վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: