ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացվել է Nissan Navara-ի «անապատային» մոդիֆիկացիան:
10 Նոյեմբեր 2019
Ճապոնական Nissan ընկերությունը SEMA ցուցահանդեսի շրջանակներում ներկայացրել է Frontier Desert Runner (Frontier անվանմամբ ԱՄՆ-ում վաճառվում է Navara մոդելը) պիքապը, որը պատրաստված է անապատային մրցարշավներրի համար նախատեսված մոդելների ոճով: Ավտոմեքենան սարքավորվում է լիաչափ Titan-ի համար առաջարկվող «ութնոց» շարժիչով և երկար ընթացքով առանձնացող կախոցով:
Nissan Frontier Desert Runner-ը կառուցված է MA Motorsports աթելիեյի հետ համատեղ: Առաջին հերթին պիքապը ստացել է նոր շարժիչ. ստանդարտ V6 4.0-լիտրանոց ագրեգատը իր տեղը զիջել է լրամշակված Endurance V8 5.6-լիտրանոց շարժիչին, որը տեղադրվում է Titan մոդելի վրա: Շարժիչը առանձնանում է Garrett GTX3584RS տուրբոմղիչով, նոր ինտերքուլերով, բաշխիչ լիսեռներով, ինչպես նաև Jim Wolf Technology ընկերության թողարկած փականներով և մխոցներով: Արտանետման համաարգը նախագծել է հենց MA Motorsports ընկերությունը:
Կատարելագործումից հետո V8 շարժիչը զարգացնում է 600 ձ.ուժ հզորություն և 950 Նմ ոլորող մոմենտ: (Titan-ի դեպքում՝ 395 ձ.ուժ և 534 Նմ): Ագրեգատը համակցվում է Nissan-ի վեցաստիճան մեխանիկական փոխանցումատուփի հետ, որի առանձնահակություններն են Jim Wolf Technology ընկերության նախագծած կցոդումը և թեթևացրած թափանիվը:
Որպեսզի պիքապը կարողանա բարձր արագությամբ հաղթահարի արտաճանապարհային խոչընդոտները, այն սարքավորվել է առջևի երկարաընթացք BTF Fabrication կախողցով, իսկ հետևի տեղադրվել են Giant Motorsports Link Killer թերթային զսպանակներ: Fifteen52 TurboMac HD անվահեծերը համալրվել են BFGoodrich Baja T/A 37-դյույմանոց անվադողերով: Առջևի և հետևի ուժային կարկասները նախագծել են MA Motorsports ընկերության մասնագետները: Սրահում ուշադրություն են գրավում Sparco նստատեղերը և հեծանին ամրացված անվտանգության ամրագոտիները:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: