Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացվել է ջրածնային Toyota Mirai-ի նոր սերունդը:

19 Հունվար 2020

Մինչև 2020 թվականի ավարտը Եվրոպայում կսկսվեն ջրածնային վառելիքով աշխատող Toyota Mirai սեդանի նոր սերնդի մոդելի վաճառքները: Նոր ավտոմեքենենան կառուցվել է TNGA հենահարթակի հիման վրա և այսուհետ կառջարկվի հինգ նստատեղերով: Երկրորդ սերնդի Toyota Mirai-ի դիզայնը գրեթե նունն է, ինչ անցած տարի Տոկիոյի ավտոսրահում ներկայացված նախասերիական մոդելինը:

Հազվագյուտ BMW Isetta-ն կվերածնվի որպես էլեկտրամոբիլ:

18 Հունվար 2020

Գերմանական Artega ընկերությունը հրապարակել է էլեկտրական Karo-Isetta էլեկտրամոբիլների գնացուցակը: Այս փոխադրամիջոցը ստեղծվել է 1950-ականների երկրորդ կեսին թողարկված առասպելական BMW Isetta-ի նմանությամբ: Երկտեղանի այս ավտոմեքենաները հասնելի կլինեն 17 995-ից մինչև 21 995 եվրո արժեքով:  

Ներկայացվել է Genesis մակնիշի առաջին ամենագնացը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

17 Հունվար 2020

Հարավկորեական Genesis ապրանքանշանը շուկա է հանում սեփական մակնիշի տակ թողարկվող առաջին ամենագնացը, որը ստացել է GV80 անվանումը:  Ներկայումս հայտնի են միայն տեղական շուկայի համար առաջարկվող մասնագրերն ու գները, սակայն մոտ ապագայում վաճառքի աշխարհագրությունը զգալիորեն ընդլայնվելու է:

Maserati-ի մոդելային շարքը կհամալրվի «թագավորական» մոդիֆիկացիաներով:

16 Հունվար 2020

Իտալական Maserati ընկերությունը մտադիր է թողարկել 100 մեքենայից բաղկացած սահմանափակ սերիա՝ դեռևս 1986 թվականին ընկերության 60-ամյակին նվիրված Quattroporte Royale մոդելի պատվին: Բացառիկ «թագավորական» կատարումը հասանելի կլինի ներկայիս բենզինային և V6 դիզելային շարժիչներով Quattroporte, Levante և Ghibli մոդելների համար: Առաջին մեքենաները պատվիրատուներին կհասնեն 2020 թվականի մարտին: 

Renault-ն ներկայացրել է Clio և Captur մոդելների էլեկտրականացված տարբերակները:

15 Հունվար 2020

Ֆրանսիական Renault ընկերությունը ցուցադրել է Եվրոպայում ամենաշատը վաճառվող Clio հեչբեքի և Captur քրոսովերի հիբրիդային մոդիֆիկացիաները: Առաջին անգամ սերիական ավտոմեքենաներում կիրառվում են E-Tech ուժային ագրեգատները, որոնք բաղկացած են 1.6-լիտրանոց մթնոլորտային շարժիչից, երկու էլեկտրական մոդուլներից և առանց կցորդման և սինքրոնիզատորների աշխատող եռասլիսեռ փոխանցումատուփից:

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio