Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Renault-ն ներկայացրել է Clio և Captur մոդելների էլեկտրականացված տարբերակները:
15 Հունվար 2020

Ֆրանսիական Renault ընկերությունը ցուցադրել է Եվրոպայում ամենաշատը վաճառվող Clio հեչբեքի և Captur քրոսովերի հիբրիդային մոդիֆիկացիաները: Առաջին անգամ սերիական ավտոմեքենաներում կիրառվում են E-Tech ուժային ագրեգատները, որոնք բաղկացած են 1.6-լիտրանոց մթնոլորտային շարժիչից, երկու էլեկտրական մոդուլներից և առանց կցորդման և սինքրոնիզատորների աշխատող եռասլիսեռ փոխանցումատուփից:



Եռաշարժիչ Renault E-Tech ուժային ագրեգատի հիմքում ընկած է փոխանցումատուփի հետևում տեղադրված էլեկտարական շարժիչը, օժանդակ ստարտեր գեներատորը և ֆիրմային բենզինային շարժիչը: Վերջինս միանում է միայն շարժման ժամանակ և չի աշխատում չեզոք ռեժիմում, այնպես որ ավտոմեքենայի մեկնարկը կատարվում է բացառապես էլեկտրական քարշուժով:  



Անսովոր կառուցվացքը թույլ է տվել հրաժարվել կցորդիչից: Փոխարկումների ժամանակ նկատվող տատանումները շտկում է քարշային էլեկտրական շարժիչը:  E-Tech-ը հաջորդական-զուգահեռ եղանակով բաշխում է հզորության հոսքը բենզինային և էլեկտրական շարժիչների միջև, ընդ որում համակարգի բաղադրիչները կարող են աշխատել 15 տարբեր համադրություններով: 



Clio և Captur մոդելների համար նախատեսված սարքավորումները առաջին հերթին տարբերվում են քարշային մարտկոցների տարողունակությամբ: Քաղաքային հեչբեքը, որի վրա տեղադրված է 230 վոլտ լարմամբ և 1,2 կՎտ տարողունակությամբ մարտկոց, նույնիսկ չունի լիցքավորման կարիք, սակայն զուտ էլեկտրական ռեժիմում կարող է հաղթահարել ընդամենը մի քանի կիլոմետր: Քրոսովերի վրա կիրառված է լիցքավորվող հիբրիդի գաղափարը: Captur-ը սարքավորված է 400 վոլտ լարմամբ և 9,8 կՎտ տարողունակությամբ մարտկոցով, որը թույլ է տալիս առանց ներքին այրման շարժիչը գործարկելու հաղթահարել մինչև 50 կմ WLTP խառը ցիկլում:



Հայտնի է, որ  Renault Clio-ի ուժային ագրեգատը ապահովում է 140 ձ.ուժ, իսկ Captur-ինը՝ 160 ձ.ոժ հզորություն, ընդ որում վերջինիս համար հայտարարվող վառելիքի ծախսը խառը ցիկլում կազմում է 1,5լ/100 կմ: Հիբրիդային Clio-ի մասին ասվում է միայն, որ այն շուրջ 40 տոկոսով ավելի տնտեսող է, քան բացառապես բենզինային շարժիչով աշխատող մոդիֆիկացիան:



Ակնկալվում է, որ Renault Clio E-Tech և Captur E-Tech մոդելները եվրոպական շուկա կհանվեն արդեն ասյ տարվա ամռանը: Հիշեցնենք, որ ԵՄ ներկայիս բնապահպանական ստանդարտին համապատասխանելու համար մինչև 2022 թվականը Renault-ն նախատեսում է թողարկել 12 հիբրիդային և 8 էլեկտրական մոդել: Ենթադրվում է, որ շատ մոտ ապագայում ֆրանսիական ընկերությունը կհայտարարի Megane E-Tech հիբրիդի թողարկման մասին:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio