ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հազվագյուտ BMW Isetta-ն կվերածնվի որպես էլեկտրամոբիլ:
18 Հունվար 2020
Գերմանական Artega ընկերությունը հրապարակել է էլեկտրական Karo-Isetta էլեկտրամոբիլների գնացուցակը: Այս փոխադրամիջոցը ստեղծվել է 1950-ականների երկրորդ կեսին թողարկված առասպելական BMW Isetta-ի նմանությամբ: Երկտեղանի այս ավտոմեքենաները հասնելի կլինեն 17 995-ից մինչև 21 995 եվրո արժեքով:
Պետք է շեշտել, որ Artega-ն նման է հետպատերազմյան BMW-ին միայն ոճով: Ժամանակակից մեքենայի հիմքում 200 կգ բեռնատարողությամբ պողպատյա շասսին է, իսկ հատակի տակ տեղադրված են Voltabox լիոիում-իոնային մարտկոցներ, որոնք թույլ են տալիս մեկ լիցքավորումով հաղթահարել մինչև 200 կիլոմետր: Հայտարարված առավելագույն արագությունը 90 կմ/ժ է:
Արտաքինից էլ Artega Karo-Isetta-ն ամբողջությամբ չի կրկնում իր գաղափարական նախնիին: Նորույթը ավելի մեծ է, աչքի է ընկնում ապակեպատման ավելի մեծ մակերեսով, դիոդային օպտիկայով և պլաստիկից պատրաստված թափարգելներով: Սակայն անփոփոխ է մնացել դեպի առաջ բացվող դռնով, չորս մանր անիվով և երկու նստատեղով գաճաճ ավտոմեքենայի գղափարը: Հետաքրքիր է, որ լիցքավորման սարքի միակցումը ոճավորված է որպես վառելիքի բաքի խուփ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: