ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացվել է Genesis մակնիշի առաջին ամենագնացը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
17 Հունվար 2020
Հարավկորեական Genesis ապրանքանշանը շուկա է հանում սեփական մակնիշի տակ թողարկվող առաջին ամենագնացը, որը ստացել է GV80 անվանումը: Ներկայումս հայտնի են միայն տեղական շուկայի համար առաջարկվող մասնագրերն ու գները, սակայն մոտ ապագայում վաճառքի աշխարհագրությունը զգալիորեն ընդլայնվելու է:
Genesis GV80-ը մակնիշի առաջին ավտոմեքենան է, որի ամենահագեցած համալրումը ստացել է 22-դյույմանոց անիվներ, մինչդեռ ավելի ցածր համալրումների համար առաջարկվոմ են 19- և 20-դյույմանոց սկավառակներ: Բացի այդ քրոսովերը ստացել է անվտանգության անսովոր բարձիկ, որը բացվում է առջևի երկու նստատեղերի միջև՝ կանխելով վարորդի և ուղևորի բախումը: Ընդհանուր առմամբ GV80-ը սարքավորված է 10 բարձիկով: Եվ վերջապես մոդելի վրա առաջին անգամ ներկայացված է սրահում աղմուկի ակտիվ խլացման RANC (Road-noise Active Noise Control) համակարգը:
Նուրույթը արտաքին չափսերով կարելի է համեմատել BMW X5 և Mercedes-Benz GLE մոդելոների հետ: GV80-ի երկարությունը 4945 միլիմետր է, լայնույթունը՝ 1975 միլիմետր, իսկ անվային բազան՝ 2955 միլիմետր: Ավտոմեքենայի թափքի զգալի մասը պատրաստված է պողպատից, իսկ կապոտն ու բեռնախցիկի դուռը՝ ալյումինից, ինչը նվազեցրել է ավտոմեքենայի ընդհանուր զանգվածը:
Հարավային Կորեայում GV80-ը կառաջարկվի հետևի քարշակմամբ կամ օպցիոնալ լիաքարշ համակարգով, որի առանձնահատկությունը կլինեն առջևի սռնիի միակցման բազմասկավառակային կցորդիչը և էլեկտրոնային կառավարմամնբ հետևի դիֆերենցիալը: Որպես ստանդարտ Genesis GV80-ը սարքավորվում է զսպանակային կախոցով, սակայն լրավճարի դիմաց կարելի է ստանալ ադապտիվ մեղմիչներ, որոնք հարմարեցնում են կոշտությունը մակերևույթի որակներին՝ օգտվելով ավտոմեքենայի առաջնամասում տեղադրված և ճանապարհը սկանավորող տեսախցիկից ստացվող պատկերներից:
Սկազբնական շրջանում քրոսովերը շուկա կհանվի միայն 3-լիտրանոց տուրբոդիզելային շարժիչով, որն ապահովում է 278 ձ.ուժ հզորություն ու 588 Նմ ոլորող մոմենտ և համակցվում է 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ: Ավելի ուշ ագրեգատների շարքը կհամալրվի 2,5 և 3,5 լիտր ծավալով և համապատասխանբար 300 և 380 ձ.ուժ հզորություն զարգացնող բենզինային շարժիչներով:
Genesis GV80-ի սրահում տեղադրված են սարքավորումների 12,3-դյույմանոց թվային վահանակն ու 14,5-դյույմանոց դիսփլեյով մուլտիմեդիա համակարգը: Բացի այդ նախատեսված են պրոյեկցիոն էկրան, եռագոտի կլիմտ-կոնտրոլ, ադապտիվ քրուիզ-կոնտրոլ, վարորդի ինքնազգացողությանը հետևող համակարգ՝ տեսախցիկով, ինչպես նաև երկրորդ շարքի նստատեղերի էլեկտրական կարգավորման և օդափոխման հնարավորություն: Կորեական շուկայում ամենագնացը հասանելի կլինի 5- և 7-տեղանի մոդիֆիկացիաներով, որոնք համապատասխանաբար կարժենան 57 000 և 60 000 ԱՄՆ դոլար:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: