Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Skoda-ն ներկայացրել է միջին չափսի նոր քրոսովեր:

04 Փետրվար 2020

Չեխական Skoda ընկերությունը Հնդկաստանի մայրաքաղաքում անցկացվող ավտոսրահում ներկայացրել է  Vision IN կոնցեպտը, որը արտացոլում է պատկերացոմները տեղական շուկայի համար նախատեսված միջին չափսի քրոսովերի վերաբերյալ: Նորույթը որոշակիորեն հիշեցնում է Karoq մոդելը, սակայն աչքի է ընկնում ավելի ագրեսիվ լուծումներով: Ենթադրվում է, որ այն վաճառքի կհանվի հաջորդ տարի:

Նոր Renault Megane՝ այսուհետ հիբրիդային տարբերակով:

03 Փետրվար 2020

Ֆրանսիական Renault ընկերությունը ներկայացրել է Megane մոդելի հերթական թարմացումները: Առաջին անգամ մոդելային շարքում հայտնվել են Megane E-Tech լիցքավորվող հիբրիդը և R.S. Line նոր մդիֆիկացիան, որը կփոխարինի GT Line մոդիֆիկացիային: Առանձին հիշատակման է արժանի նաև 9,3-դյույմանոց էկրանով նոր մուլտիմեդիա համալիրը: Եվրոպայում նոր Megane-ի վաճառքները կմեկնարկեն այս տարվա ամռանը: 

Չորրորդ սերնդի Seat Leon՝ նոր դիզայնով և հիբրիդային ագրեգատներով:

01 Փետրվար 2020

Իսպանական Seat ընկերությունը ներկայացրել է չորրորդ սերնդի Leon մոդելը: Նորույթը դարձել է զգալիորեն ավելի ընդարձակ, ստացել է նոր սրահ, հիբբրիդային ուժային ագրեգատներ և պահպանել ճանաչելի արտաքինը: Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվեցին հեչբեքն ու ունիվերսալը, ընդ որում դրանք երկուսն էլ հասանելի կլինեն սպորտային FR փաթեթով:

Vilner աթելիեն ամբողջությամբ կերպարանափոխել է BMW X7-ի սրահը:

31 Հունվար 2020

Բուլղարական Vilner աթելիեն առատորեն զարդարել է BMW X7-ի սրահը թանկարժեք կաշվով և ալկնատարայով: Ձեռնարկության սեփականատեր Աթանաս Վիլները, հիասթավելով BMW մոդելային շարքի առաջատարի սրահում պլաստմասե տարրերի գերակայությունից, որոշել է փոխարինել հասարակ թվացող տարրերը: Բացի այդ որոշակի լրամշակման է ենթարկվել նաև քրոսովերի արտաքինը, որտեղ նկատելի են 21-դյույմանոց սկավառակների եզրակավորումը և հետևի լուսարձակների «Х7» նախշազարդերը:

Lotus-ը ներկայացրել է իր «առօրյա» մոդելը:

30 Հունվար 2020

Lotus ընկերությունը ներկայացրել է Evora GT410 մոդելի նոր մոդիֆիկացիան, որը զրկվել է Sport մականունից: Ըստ ապրանքանշանի ղեկավարների, այն պետք է դառնա «առօրյա» ավտոմեքենա, որը նաև մոտ 3 հազար ֆունտով ավելի մատչելի կլինի, քան սպորտային տարբերակը՝ առաջարկելով 82 900 ֆունտով:

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio