Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացվել է ջրածնային Toyota Mirai-ի նոր սերունդը:
19 Հունվար 2020

Մինչև 2020 թվականի ավարտը Եվրոպայում կսկսվեն ջրածնային վառելիքով աշխատող Toyota Mirai սեդանի նոր սերնդի մոդելի վաճառքները: Նոր ավտոմեքենենան կառուցվել է TNGA հենահարթակի հիման վրա և այսուհետ կառջարկվի հինգ նստատեղերով: Երկրորդ սերնդի Toyota Mirai-ի դիզայնը գրեթե նունն է, ինչ անցած տարի Տոկիոյի ավտոսրահում ներկայացված նախասերիական մոդելինը:



Նորույթը ավելի մեծ է, քան իր նախորդը: Անվային բազան աճել է 140 միլիմետրով և այժմ կազմում է 2920 մմ, լայնությունն էլ աճել է 70 միլիմետրով՝ կազմելով 1885 մմ: Մոդելի երկարությունն ու բարձրությունը համապատասխանաբար 4975 և 1470 մմ են: Սրահում առաջացած լրացուցիչ տարածությունը օգտագործվել է հետևի երկու առանձին նստատեղերը բազմոցով փոխարինելու համար, այնպես որ այսուհետ երկրորդ շարքում կարող է տեղավորվել մինչև երեք ուղևոր:



Եվս երկու կարևոր նորույթ. ջրածնային վառելիքի բաքերի ծավալի մեծացումը (դրանք ընդամենը երեքն են), և վառելիքային բջիջների համակարգի կատարելագործումը: Դրանց շնորհիվ ջրածնամոբիլի ընթացքի պաշարը աճել է գրեթե երեսուն տոկոսով և այժմ կազմում է մոտ 650 կիլոմետր: Սրահում հայտնվել են սարքավորումների թվային վահանակը, մուլտիմեդիա համակարգի՝ դեպի վարորդը ուղղված 12,3-դյույմանոց սենսորային էկրանը, սմարթֆոնների անլար լիցքավորման մոդուլը և փոխանցումների փոխարկման ջոյսթիքը:



Հիշեցնենք, որ 2014 թվականին առաջին Toyota Mirai-ի ցուցադրումից հետո ընդհանուր առմամբ իրացվել է ջրածնային այս սեդանի մոտ 10 000 օրինակ: Ընդ որում ճապոնական շուկայից դուրս այն շատ ավելի մեծ սեր է վայելում ԱՄՆ-ում, քան այլ տարածաշրջաններում: Այսպես, 2018 թվականի տվյալներով, Եվրոպայում վաճառվել է Mirai-ի 160 օրինակ, մինչդեռ Հյուսիսային Ամերիկայում՝ 1 700-ը: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio