Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Alpine A110-ը պատրաստ է ճանապարհվել դեպի սարեր:

29 Հունվար 2020

Ֆրանսիական Alpine մակնիշը, որը պատկանում է Renault ընկերությանը, Փարիզում անցկացվող Միջազգային փառատոնի շրջանակներում ներկայացրել է A110 կուպեի քրոսսովերային մոդիֆիկացիան: Ցուցադրական մոդելը ստացել է Sports X անվանումը: Այն սարքավորված է ավելի բարձր կախոցով և հատուկ լեռնադահուկային սպորտի պարագաների համար նախատեսված ամրաններով:

Chevrolet-ն թողարկել է հատուկ մոդել որսորդության սիրահարների համար:

28 Հունվար 2020

Ամերիկյան ավտոարտադրողը, համագործակցելով ակտիվ հանգստի ոլորտում մասնագիտացված Realtree ընկերության հետ, ստեղծել է Silverado պիքապի հատուկ  մոդիֆիկացիա՝ նախատեսված որսորդության սիրահարերի համար: Սերիական մոդելից նոր Silverado-ն առանձանանում է կամուֆլաժային գրաֆիկայով, արտանետման համակարգով, ոտնահենակներով, սրահի ձևավորմամբ և  «արտաճանապարհային» օպցիաներով:

Nissan-ը թարմացրել է Navara պիքապի արտաճանապարհային տարբերակը:

27 Հունվար 2020

Ճապոնական Nissan ընկերությունը թարմացրել է Navara պիքապի արտաճանապարհային տարբերակը՝ Off-Roader AT32 մոդիֆիկացիան: Մեքենան ստացել է հատակի պաշտպանիչ ալյումինե վահանակ և կատարելագործված կախոց՝ ավելի մեծ ճանապարհային լուսածերպով: Եվրոպական գնորդներին նոր Nissan Navara Off-Roader AT32-ը հասանելի կլինի արդեն փետրվարին, իսկ գները հայտնի կլինեն վաճառքի մեկնարկից անմիջապես առաջ:

Lucid-ը նախապատրաստվում է սերիական Air էլեկտրամոբիլի նորամուտին:

26 Հունվար 2020

Ամերիկյան Lucid ընկերությունը ապրիլին Նյու-Յորքում կայանալիք ավտոսրահում պատրաստվում է ցուցադրել նոր Lucid Air էլեկտրական սեդանը: Մոդելի սերիական արտադրությունը, որը կկազմակերպվի Արիզոնա նահանգում տեղակայված գործարանում, նախատեսում են սկսել մինչև ընթացիկ տարվա ավարտը: 

Renault-ն մեծացնում է էլեկտրական մոդելների վազքը ջրածնի օգնությամբ:

25 Հունվար 2020

Ֆրանսիական Renault ընկերոությունը էլեկտրական Kangoo Z.E. և Master Z.E ֆուրգոնների մոդելային շարքում ներառել է ջրածնային վառելիքի տարրերով աշխատող  տարբերկաներ: Այսպիսի մեքենաների ընթացքի պաշարը կարող է մինչև երեք անգամ ավելի մեծ լինել, քան մաքուր էլեկտրական մոդիֆիկացիաներինը:

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio