Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Maserati-ի մոդելային շարքը կհամալրվի «թագավորական» մոդիֆիկացիաներով:
16 Հունվար 2020

Իտալական Maserati ընկերությունը մտադիր է թողարկել 100 մեքենայից բաղկացած սահմանափակ սերիա՝ դեռևս 1986 թվականին ընկերության 60-ամյակին նվիրված Quattroporte Royale մոդելի պատվին: Բացառիկ «թագավորական» կատարումը հասանելի կլինի ներկայիս բենզինային և V6 դիզելային շարժիչներով Quattroporte, Levante և Ghibli մոդելների համար: Առաջին մեքենաները պատվիրատուներին կհասնեն 2020 թվականի մարտին: 



Ժամանակակից Royal շարքի յուրաքանչյուր ավտոմեքենա առաջարկվելու է կապույտ Blu Royale կամ կանաչ Verde Royale գույնով:  Levante Royale մոդելը լրացուցիչ կհամալրվի էքսկլյուզիվ  21-դյույմանոց Anteo Staggered Anthracite անվասկավառակներով, իսկ Quattroporte և Ghibli մոդելները՝  Titanium Anthracite անվասկավառալներով, որոնք համադրվում են արծաթագույն արգելակային ենթակիրների հետ:



Ինչպես արդեն նշվեց, սերիայի անվանումը հիշեցնում է Maserati Royale մոդելի մասին, որը երրորդ սերնդի ամենաթանկ և շքեղ Quattroporte-ն էր: Այդ սեդանը սարքավորվում էր էլեկտրակառավարվող 4 առանձին նստատեղերով, մինի-բարով և 300 ձ.ուժ հզորություն զարգացնող 4,9-լիտրանոց V8 շարժիչով: Սրահի լրամշակման համար օգտագործվում էր փափկագույն կաշի և բնական փայտ: 



Ժամանակակից մոդելների լրամշակումը կատարվում է GranLusso ոճով և կարող է իրականացվել դարչնագույն Zegna Pelletessuta գործված կաշվից, որը նման է սովորական գործվածքի, կամ Pieno Fiore կաշվից, որն առաջարկվում է երկգույն տարրբերակով՝ սև ու դարչնագույն: Սնդուսափայլ լաքապատ դեկորատիվ  ներդիրները տարբերվում են՝ կախված մոդելից. «մետաղական ցանց» Levante-ի համար, «սև փայտ» Ghibli-ի համար և «դաշնամուրային լաք» Quattroporte-ի համար:



Royale սերիայի մեքենաների համար նախատեսված է բազային սարքավորումների ընդլայնված ցանկ: Որպես ստանդարտ դրանք համալրվում են օժանդակ համակարգերի հավաքածուով, որը ներառում է ադապտիվ քրուիզ-կոնտրոլն ու շարժման շարքի վերահսկողության համակարգը: Բացի այդ հասանելի կլինեն նաև  «տաք» օպցիաները՝ նստատեղերի և ապակու ողողիչների տաքացման ֆունկցիաները: Որպես այս ամենի լրացում յուրաքանչյուր գնորդ կկարողանա վայելել Bowers&Wilkins աուդիոհամակարգի ապահոված հնչողությունը, ինչպես նաև օգտվել էլեկտրակառավարվող լյուկից: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio