Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Մուլտիմոթորս» ընկերությունը նոր ավտոսրահ է բացել:

11 Մարտ 2020

Մարտի 4-ին «Մուլտիմոթորս» ընկերությունը հանդիսավոր բացեց իր նոր ավտոսրահը, որտեղ ներկայացված կլինեն KING LONG ավտոբուսները, E-FUN էլեկտրական սքութերները և հանրահայտ չինական FAW կոնցերնի արտադրանքը՝ հիմնականում ժամանակակից էլեկտրամոբիլների տեսքով: Միջոցառմանը ներկա էին «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ» կոնցերնի հիմնադիր՝ Գագիկ Ծառուկյանը և Հայաստանում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ Թիան Էրլունը:

Volkswagen-ը ցուցադրել է նոր Golf-ի երեք մոդիֆիկացիա:

10 Մարտ 2020

Գերմանական Volkswagen ընկերությունը տեղեկություններ է հրապարակել ութերորդ սերնդի Golf մոդելի երեք նոր «թեժ» մոդիֆիկացիաների մասին: Հոտ-հեթչերի շարքը համալրվել է Golf GTI, GTD և GTE տարբերակներով: Սովորական մոդելներից վերջիններս տարբերվում են յուրովի չափաբերված կախոցով, ուժային ագրեգաներով, թափարգելներով, օպտիկայի ձևավորմամբ, արտանետման համակարգի կառուցվածքով և սրահի դեկորով: 

Նոր Audi A3 Sportback՝ վերամշակված նյութեր և նոր տեխնոլոգիաներ: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

09 Մարտ 2020

Գերմանական Audi ընկերությունը ներկայացրել է չորրորդ սերնդի A3 Sportback հեչբեքը: Սկզբնական փուլում գնորդներին հասանելի կլինի երեք տեսակի ուժային ագրեգատ, իսկ մոդելի նվազագույն արժեքը կկազմի 28,9 հազար եվրո: Պատվերների ընդունումն արդեն սկսվել է, իսկ դիլերները մեքենան կստանան ընթացիկ տարվա մայիսին:

Bacalar ռոդսթեր՝ ամենաթանկ Bentley մոդելը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

07 Մարտ 2020

Bentley ընկերությունը և բրիտանական հնագույն աթելիեներից մեկը՝ Mulliner-ը, ներկայացրել է Bacalar անվանմամբ մոդելը: Օրիգինալ արտաքինով այս էքսկլյուզիվ ռոդսթերը ստեղծվել է Continental GT կուպեի հիման վրա: Նորույթը կդառնա 1930 թվականից այս կողմ թողարկված առաջին երկտեղանի Bentley-ն և կթողարկվի ընդամենը 12 օրինակով

Alfa Romeo-ն թողարկել է Giulia մոդելի «կարբոնային» տարբերակները:

06 Մարտ 2020

Իտալական Alfa Romeo ապրանքանշանի մոդելային շարքը հարստացել է Giulia սեդանի երկու նոր մոդիֆիկացիաներով, որոնք հիմնված են 510 ձ.ուժ հզորութամբ Quadrifoglio տարբերակի վրա: GTA և GTAm անվանումները կրող ավտոմեքենաները կթողարկվեն սահմանափակ 500 օրինակով և կառանձնանան ակտիվ աերոդինամիկ տարրերով: 

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio