Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ruf աթելիեն ներկայացրել է լիաքարշ Rodeo կոնցեպտը:

16 Մարտ 2020

Գերմանական Ruf Automobile ընկերությունը, որը մասնագիտանում է Porsche 911 մոդելի ոճով իրականացվող սպորտային ավտոմեքենաների և թյունինգի ոլորտում, ներկայացրել է Rodeo կոնցեպտը: Սա Ruf-ի՝ լիաքարշ մոդել կառուցելու առաջին փորձն է

ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՄԵՋ:

15 Մարտ 2020

Ավտոմեքենայի սրահի ախտահանումը ընդհանուր առմամբ նման է այլ կենցաղային տարածքների ախտահանմանը, սակայն մի քանի առանձնահատկություններով: Հիմնական բարդությունն այն է, որ ժամանակակից ավտոմեքենաների սրահներում կիրառվում են բազամատեսակ նյութեր, որոնցից յուրաքանչյուրը որոշակի խնամք է պահանջում, Սա նշանակում է, որ թեև բոլոր ընդունված ախտահանիչ միջոցները արդյունավետ են նաև ավտոմեքենայում, այնուամենայնիվ դրանց կիրառմանը պետք է մոտենալ մտածված, եթե չեք ուզում վնասել սրահի լրամշակման նյութերը: Եվ այսպես, մի քանի կարևոր խորհուրդ այն մասին, թե ինչն ու ինչով ախտահանել ձեր ավտոմեքենայի սրահում:

Ներկայացվել է Range Rover-ի երեքդռնանի տարբերակը:

14 Մարտ 2020

Բրիտանական Niels van Roij Design ստուդիան ներկայացրել է Range Rover-ի երեքդռնանի տարբերակ, որը ստացել է  Adventum Coupe անվանումը: Ընդհանուր առմամբ կկառուցվի 100 այսպիսի ամենագնաց, որոնք կառանձնանան օրիգինալ թափքով և հատակով, որը ամբողջովին պատրաստված է թանկարժեք զբոսանավերի լրամշակման համար կիրառվող փայտանյութից:

Նոր էլեկտրական կոնցեպտ՝ «ֆորսաժի» բռնակով:

13 Մարտ 2020

Չինական Aiways ընկերությունը ներկայացրել է U6 կոնցեպտուալ քրոս-կուպեն: Ամենագնացը առանձնանում է սրահի անսովոր տարրերով: Մասնավորապես, ղեկը ունի յուրօրինակ դիզայն, իսկ փոխանցումների փոխարկիչի տեղում կգտնեք հատուկ լծակ, որը նման է ինքնաթիռի շարժիչների կառավարման սարքավորմանը:  

Երկու գերհզոր մեգամոդել Koenigsegg-ից:

12 Մարտ 2020

Շվեդական Koenigsegg ընկերությունը հեռահար կարգով ներկայացրել է երկու նոր մոդել՝ արագընթաց Jesko Absolut-ը և ապրանքանշանի պատմության մեջ առաջին չորստեղանոց Gemera մեգակարը: Վերջինս սարքավորված է երկլիտրանոց բիտուրբո շարժիչով, երեք էլեկտրական շարժիչներով, լիաքարշ համակարգով և հետևի անիվների կառավարման ֆունկցիայով: 

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio