Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Alfa Romeo-ն թողարկել է Giulia մոդելի «կարբոնային» տարբերակները:
06 Մարտ 2020

Իտալական Alfa Romeo ապրանքանշանի մոդելային շարքը հարստացել է Giulia սեդանի երկու նոր մոդիֆիկացիաներով, որոնք հիմնված են 510 ձ.ուժ հզորութամբ Quadrifoglio տարբերակի վրա: GTA և GTAm անվանումները կրող ավտոմեքենաները կթողարկվեն սահմանափակ 500 օրինակով և կառանձնանան ակտիվ աերոդինամիկ տարրերով: 



Alfa Romeo Giulia GTA և GTAm «կարբոնային» սուպերսեդանների համար առաջարկվում է  Giulia Quadrifoglio մոդելի 2,9 լիտրանոց բիտուրբո շարժիչը, որի հզորությունը հասցվել է մինչև 540 ձ.ուժ: Մոդելները կհամալրվեն նաև արտանետման՝ Akrapovič տիտանային համակարգով, որի խողովակները ներկառուցված են հետևի դիֆուզորի մեջ: Giulia–ի կառավարելիությունը բարելաավվել է անվամեջը 50 միլիմետրով լայնացնելու, ինչպես նաև  նոր մեղմիչների, զսպանակների և կախոցի նոր կառուցվածքի շնորհիվ:  



Հիշեցնենք, որ  GTA կամ Gran Tourismo Allegerita անվանումը առաջին անգամ հայտնվել է 1960-ականների վերջին՝ մրցարշավային Alfa Romeo-ների վրա, որոնք  նախագծել էր Autodelta սպորտային ստորաբաժանումը:  GTAm հապավումը ստեղծվեց այն բանից հետո, երբ այդ ավտոմեքենաների շարժիչների վրա սկսեցին ավելացնել վառելիքի ներմղման նոր համակարգ, որը անհրաժեշտ էր ամերիկյան շուկայում մեքենաները սերտիֆիկացնելու համար: 



Alfa Romeo-ի ինժեներները զգալիորեն նվազեցրել են GTA  մոդելի զանգվածն ու կատարելագոծել աերոդինամիկա: Այդ նպատակով կարոբնից են պատրաստվել կարդանային լիսեռը, կապոտը, տանիքը, առջևի թափարգելն ու անվակամարները: Կախոցի, դռների և մի շարք այլ տարրերի կառուցվածքում կիրառված են ալյումինի թեթև համաձուլվածքներ և կոմպոզիտային նյութեր: Ածխապլաստիկից է պատրաստվել նաև մեքենայի հակաթևը, որը հանդիսանում է աերոդինամիկ փաթեթի մաս: Այն նախագծել են Sauber Engineering ընկերության մասնագետները, որոնք օգնում են Alfa Romeo-ին Ֆորմուլա 1 առաջնության շրջանակներում: Նշված փաթեթը բացի հակաթևից  ներառում է նաև կողային վերդիրներ և առջևի ակտիվ սփլիթեր:



GTAm տարբերակը էլ ավելի էքստրեմալ է և նախատեսված է տրեկերի համար: Այն գրեթե 100 կիլոգրամով ավելի թեթև է, քան Giulia Quadrifoglio-ն և ունակ է զրոյից մինչև 100 կմ/ժ արագությունը զարգացնել 3,6 վայրկյանում: Հետևի բազմոցի փոխարեն Giulia GTAm-ը ստացել է թափքի ուժեղացուցիչ կմախղք, որին ամրանում են անվտանգության ամրագոտիները: Այստեղ են տեղավորվում նաև սաղավարտներն ու կրակմարիչները: Դռների բռնակները փախարինված են հատուկ ամրակապերով, իսկ հետևի և կողային ապակիների փոխարեն կիրառվում է Lexan պոլիկարբոնատ: Հատկանշական է, որ այս ամենով հանդերձ Giulia GTAm-ը ստացել է ընդհանուր նշանակության ճանապարհներին շահագործվելու թույլտվություն: 



Ինչպես նշեցինք, Giulia GTA և GTAm սեդանների ընդհանուր խմբաքանակը կկազմի 500 օրինակ: Ավտոմեքենայի հետ միասին գնորդները կստանան նվեր փաթեթ, որը ներառում է Bell սաղավարտ, Alpinestars մրցարշավային համազգեստ և Alfa Romeo Driving ակադեմիայում վարորդական վարպետությունը բարելավելու դասընթացի հավաստագիր:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio