Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Bacalar ռոդսթեր՝ ամենաթանկ Bentley մոդելը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
07 Մարտ 2020

Bentley ընկերությունը և բրիտանական հնագույն աթելիեներից մեկը՝ Mulliner-ը, ներկայացրել է Bacalar անվանմամբ մոդելը: Օրիգինալ արտաքինով այս էքսկլյուզիվ ռոդսթերը ստեղծվել է Continental GT կուպեի հիման վրա: Նորույթը կդառնա 1930 թվականից այս կողմ թողարկված առաջին երկտեղանի Bentley-ն և կթողարկվի ընդամենը 12 օրինակով:

  

Bacalar մոդիֆիկացիայի այցեքարտը EXP 100 GT նախատիպի նմանությամբ զրոյից նախագծված թափքն է: Մոդելի դիզայնով զբաղվել է հանրահայտ Mulliner աթելիեն, որի պատմությունը սկսել է դեռևս 18-րդ դարի վերջից, և որը թափքեր է սկսել նախագծել արդեն 1897 թվականից: Ընկերության ոճաբանները կարողացել են պահպանել կոնցեպտի ոճի շարունակականությունը, ինչին նպաստել են հետևի լապտերների կառուցվացքը, 22-դյույմանոց անիվների դիզայնը և առջևի լուսարձակների կտրվածքը: Սովորական Continental GTC կաբրիոլետից փոխառվել են միայն դռների բռնակները: Արտաքինի բոոլոր մնացած տարրերը նախագծվել են հատուկ Bacalar-ի համար:



Իր կառուցվածքով Bacalar-ի ինտերիերը նման է հիմնական մոդելին: Նմանությունը ընդգծում են նույնաոճ վիրտուալ սարքավորումները, «եռակողմ» վահանակը, փոխանցումատուփի փոխարկիչը և կենտրոնական թունելի կառուցվածքը: Մոդելը սարքավորված է նաև օրիգինալ ղեկով, դռների քարտեզներով և գրաֆիկական ինտերֆեյսով: 




Որոշակի փոփոխության են ենթարկվել օդատարները, ինչպես նաև նստատեղերի լրամշակումը, որն այստեղ արված է բնական բրդյա գործվածքից և առանձնանում է ընդահնուր թվով 148 հազար դարձակարերով: Հատուկ այս մոդելի համար եվրոպական տորֆային ճահիճներից պեղվել է 5000 տարվա վաղեմություն ունեցող փայտանյութ: Սրանից զատ յուրքանչյուր գնորդ կստանա ճանապարհային պայուսկաների էքսկլյուզիվ հավաքածու, որը պատրաստված է նույն նյութերից և նույն գունային գամմայով, ինչը և նստատեղերը: 



Նոր մոդելը պահպանել է Continental GT-ի արտաքին չափսերը՝ տարբերվելով միայն 20 միլիմետրով ավելի լայն հետևի անվամեջով: Նախագծողները սահմանփակված էին օրիգինալ մոդելի գաբարիտային չափսերով, այնպես որ Bacalar-ն առանձնանում  է դիմպակու թեքության, առջևի և հետևի ցվիքների և անվամեջի միևնույն ցուցանիշներով: 



Բենզինային վեցլիտրանոց երկտուրբո W12 շարժիչը այժմ զարգացնում է 659 ձ.ուժ հզորություն և 900 Նմ ոլորող մոմենտ: Այն համակցվում է 8-աստիճան նախասելեկտիվ ռոբոտացված փոխանցումատուփի և  լիաքարշ համակարգի հետ: Ակտիվ մեղմիչներով շասսին մոդելը ժառանգել է սովորական Continental GT-ից: 



Bentley Bacalar-ը ապրանքանշանի նոր մոդելներից ամենահազվագյուտն ու ամենաթանկն է: Հատկանշական է, որ չնայած բարձր մեկնարկային գնին՝ 1.5 միլիոն ֆունթ սթերլինգ, բոլոր 12 օրինակներն արդեն իսկ վաճառված են:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio