Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր Audi A3 Sportback՝ վերամշակված նյութեր և նոր տեխնոլոգիաներ: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
09 Մարտ 2020

Գերմանական Audi ընկերությունը ներկայացրել է չորրորդ սերնդի A3 Sportback հեչբեքը: Սկզբնական փուլում գնորդներին հասանելի կլինի երեք տեսակի ուժային ագրեգատ, իսկ մոդելի նվազագույն արժեքը կկազմի 28,9 հազար եվրո: Պատվերների ընդունումն արդեն սկսվել է, իսկ դիլերները մեքենան կստանան ընթացիկ տարվա մայիսին:

 

Նոր սերնդի Audi A3-ը դարձել է ավելի մեծ, ընդարձակ և էկոլոգիական: Պահպանելով նախկին անվային բազան և բարձրությունը (2,64 մետր և 1,43 մետր համապատասխան)՝ մեքենան երակրել է 3 սանտիմետրով՝ մինչև 4,34 մետր: Մոտ այդքան էլ մեծացել է մեքենայի լայնությունը՝ հասնելով 1,82 մետրի: Բեռնախցիկի ստանդարտ ծավալը կազմում է 380 լիտր, որը կարելի է հասցնել 1200 լիտրի՝ ծալելով հետևի նստատեղերի թիկնակները:



Այս փոփոխությունների հաշվին սրահը դարձել է ավելի ընդարձակ: Լրամշակման համար այստեղ կիրառվում է հատուկ գործվածք, որը 89 տոկոսով բաղկացած է վերամշակված երկրորդական նյութերից՝ հիմնականում պլաստիկ շշերից: Մեկ ավտոմեքենայի նստատեղերը պաստառապատելու համար ծախսվում է 1.5 լիտր ծավալով մոտավորապես  45 շիշ, իսկ ևս 62 շիշ անհրաժեշտ է հատակի ծածկը ստանալու համար:  



Ինտերիերի նորամուծությունների թվում է նաև տեղեկատվական-ժամանցային համակարգի ավելի մեծ էկրանը, որի անկյունագիծը այժմ հավասար է 10,25 դյույմի: Համակարգն ինքնին, ըստ ընկերության ինժեներների, դարձել է տասն անգամ ավելի հզոր, ապահովում է մի քանի տասնյակ օնլայն-սերվիսների հասանելիություն և ավելի լավ է ընկալում ձայնային հրահանգները: Այս ամենից զատ A3-ը ստացել է  սարքավորումների 12,3-դյույմանոց թվային վահանակ և պրոյեկցիոն դիսփլեյ:



Նոր Audi A3-ի համար հասանելի է կախոցի մի քանի տարբերակ: Բազային հեչբեքը սարքավորվում է  McPherson կանգնակով՝ առջևից, և տորսիոն հեծանով՝ հետևից: Ավելի բարձր համալրումների համար հետևից առաջարկվում է բազմալծակ կախոց:  Մոդելը կարելի է համալրել նաև ադապտիվ մեղմիչներով, որոնք թույլ են տալիս իջեցնել ավտոմեքենան 10 կամ 15 միլիմետրով (կախված կարգավորումներից):



Ինչպես արդեն նշեցինք, սկզբնական փուլում նոր A3-ը կհամալրվի 150 ձ.ուժ հզորությամն 1.5 TFSI բենզինային տուրբոշարժիչով, կամ երկլիտրանոց դիզելային TDI ագրեգատի երկու մոդիֆիկացինաերից մեկով՝ 116 կամ 150 ձ.ուժ հզորությամբ: Բենզինային տարբերակի համար հասանելի կլինի նաև հիբրիդային հավելումը, որը ներառում է 48 վոլտ լարմամբ ստարտեր-գեներատոր:



Ակնկալվում է, որ հաճախորդներին նախ կառաջարկվի առջևի քարշակմամբ մոդել, և միայն հետագայում հնարավոր կլինի ձեռք բերել նաև Audi A3-ի լիաքարշ տարբերակը: Բացի այդ հնարավոր է, որ մոդելային գամման համալրվի լիցքավորվող հիբրիդով և S3 մոդիֆիկացիայով, որը կսարքավորվի 310 ձ.ուժ հզորությամբ շարժիչով: Եվ վերջինը կներկայացվի RS 3 տարբերակը, որը, ըստ լուրերի, կառնաձնանա 400 ձ.ուժ հզորությմաբ ագրեգատով:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio