Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Մուլտիմոթորս» ընկերությունը նոր ավտոսրահ է բացել:
11 Մարտ 2020

Մարտի 4-ին «Մուլտիմոթորս» ընկերությունը հանդիսավոր բացեց իր նոր ավտոսրահը, որտեղ ներկայացված կլինեն KING LONG ավտոբուսները, E-FUN էլեկտրական սքութերները և հանրահայտ չինական FAW կոնցերնի արտադրանքը՝ հիմնականում ժամանակակից էլեկտրամոբիլների տեսքով: Միջոցառմանը ներկա էին «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ» կոնցերնի հիմնադիր՝ Գագիկ Ծառուկյանը և Հայաստանում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ Թիան Էրլունը:

KING LONG սրահի բացումը

Կարմիր ժապավենը հանդիսավոր կտրելուց հետո՝ հավաքվածները հնարավորություն ստացան ծանոթանալ սրահում ներկայացված տրանսպորտային միջոցների տեսականուն: Առավել հետաքրքրական էր ավտոբուսների տեսականին, որը ներառում էր նաև բնական գազով և էլեկտրականությամբ աշխատող մոդելներ: Ինչպես նշում են ընկերությունում, սա լավ հնարավորություն է՝ զգալիորեն բարելավել քաղաքային տրանսպորտի ներկայիս վիճակը՝ ապահովելով ժամանակակից և անվտանգ փոխադրամիջոցներ:

KING LONG սրահի բացումը

Միջոցառման հյուրերը ծանոթացան նաև մարդատար էլեկտրական մոդելներին, որոնք աչքի են ընկնում խնայողությամբ և ընթացքի մեծ պաշարով: Առավել առանձանանում էր Չինաստանի կառավարությանը մատակարարող Hongji ընկերության E-53 էլեկտրամոբիլը, որը մեկ լիցքավորումով ունակ է հաղթահարել 400 կիլոմետրից ավելին տարածություն: Այստեղ էր նաև կոմպակտ քաղաքային էլեկտրական FAW B30 EV-400 սեդանը, որը աչքի է ընկնում մատչելիությամբ և պրակտիկությամբ: 



Նորաբաց սրահում գործելու են զանազան ակցիաներ և հատուկ առաջարկներ, որոնք էլ ավելի կմոտեցնեն ներկայացված տեսականին վերջնական սպառողին:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio