Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Volkswagen-ը ցուցադրել է նոր Golf-ի երեք մոդիֆիկացիա:
10 Մարտ 2020

Գերմանական Volkswagen ընկերությունը տեղեկություններ է հրապարակել ութերորդ սերնդի Golf մոդելի երեք նոր «թեժ» մոդիֆիկացիաների մասին: Հոտ-հեթչերի շարքը համալրվել է Golf GTI, GTD և GTE տարբերակներով: Սովորական մոդելներից վերջիններս տարբերվում են յուրովի չափաբերված կախոցով, ուժային ագրեգաներով, թափարգելներով, օպտիկայի ձևավորմամբ, արտանետման համակարգի կառուցվածքով և սրահի դեկորով:  

VW Golf GTI

Յուրաքանչյուր մոդիֆիկացիայի համար Volkswagen-ը առաջարկում է բացառիկ ֆիրմային գույն. բենզինային Golf GTI-ը կարմիր է, դիզելային Golf GTD-ն՝ գորշ, իսկ հիբրիդային Golf GTE-ն՝ սպիտակ: Բոլոր երեքն էլ արտաքինից տարբերվում են մի քանի շտրիխերով, իսկ հետնամասից դրանք կարելի է տարբերել արտանետման խողովակների դիրքից: Այսպես, GTI-ի երկու խողովակները տեղադրված են ծայրերից, GTD-ն առանձնանում է ձախից տեղադրված «երկփող» խողովակով, իսկ GTE-ի արտանետման խողովակն ընդհանրապես ներկառուցված  է թափարգելի մեջ: 

VW Golf GTI

Որպես օպցիա բոլոր երեք մոդիֆիկացիաների համար հասանելի են առջևի թափարգելի մեջ ներկառուցված հակամառախուղային նորաձև լուսարձակները, ինչպես նաև առջևի օպտիկան միացնող դիոդային գիծը: Բացի այդ ընտրությմաբ հասանելի են 19-դյույմանոց օրիգինալ անվասկավառակները: 

VW Golf GTD

Բենզինային Volkswagen Golf GTI-ը ստացել է 2,0-լիտրանոց EA888 տուրբոշարժիչով, որը զարգացնում է 245 ձ.ուժ հզորություն և 370 Նմ ոլորող մոմենտ: Այն կարելի է համակցել թե՛ վեցաստիճան մեխանիկական, թե՛  յոթաստիճան DSG ոռոբատացված փոխանցումատուփերի հետ: Հատկանշական է, որ ճիշտ նույն շարժիչը առաջարկվում է  նոր Cupra Leon և Skoda Octavia RS մոդելների համար:

VW Golf GTD

Դիզելային Golf GTD մոդելը ստացել է նոր  երկլիտրանոց EA288 evo տուրբոդիզել, որն ունակ է զարգացնել 200 ձ.ուժ հզորություն և 400 Նմ ոլորող մոմենտ: Volkswagen-ն անվանում է այն «աշխարհի ամենամաքուր դիզելներից մեկը»:  «Ծանր» վառելիքով աշխատող մոդելը հասանելի կլինի միայն յոթաստիճան ռոբատացված DSG փոխանցումատուփի հետ:

VW Golf GTE

Եվ վերջապես Volkswagen Golf GTE-ն, որը հանդես է գալիս որպես լիցքավորվող հիբրիդ: Դրա ոժային ագրեգատը բաղկացած է 150 ձ.ուժ հզորությամբ 1,4-լիտրանոց բենզինային շրժիչից և 6-աստիճան ռոբոտացված փոխանցումատուփից, որի մեջ ներկառուցված է 116 ձ.ուժ հզորությամբ էլեկտրական շարժիչը: Արդյունքում ապահովվում է ընդհանուր 246 ձ.ուժ հզորություն և 400 Նմ ոլորող մոմենտ, սակայն 13 կՎտժ տարողունակությամբ մարտկոցի շնորհիվ, հեչբեքը միայն էլեկտրական ռեժիմում կարող է հաղթահարել մինչև 60 կմ WLTP ցիկլում և զարգացնել 130 կմ/ժ արագություն: 

VW Golf GTE

Այս պահին արտադրողը չի հայտնում Golf ընտանիքի նոր անդամների դինամիկ բնութագրերը և վառելիքի ծախսի տվյալները: Միևնույն ժամանակ հայտնի է, որ Golf GTI և GTD մոդելները առանձնանում են 15 միլիմետրով ավելի ցածր կախոցով, իսկ բոլոր երեքի համար էլ հասանելի կլինի օպցիոնալ ադապտիվ շասսին: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio