Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացվել է նոր սերնդի Genesis G80 սեդանը:

30 Մարտ 2020

Հարավկորեական Genesis ընկերությունը ներկայացրել G80 սեդանի նոր սերնդին առնչվող մանրամասները: Փաստացի սա մոդելի երրորդ սերունդն է, եթե հաշվենք 2008 թվականին թողարկված Hyundai Genesis մոդելից: Տեղական շուկայում վաճառնքերը մեկնարկեցին մարտի 30-ից, իսկ Հարավային Կորեայի սահմաններից դուրս սեդանը հասանելի կլինի ընթացիկ տարվա երկրորդ կեսին:

1980-ականների Porsche 911-ը ենթարկվել է «հակառակ» թյունինգի:

29 Մարտ 2020

Գերմանական DP Motorsport թյունինգային աթելիեն 1985 թվականին թողարկված Porsche 911 Carrera 3.2 Coupe-ն  ենթարկել է «հակառակ» թյունինգի՝ վերածելով 1970-ականներին արտադրվող սերնդին պատկանող կուպեի: Այժմ մեքենան նմանվել է մոդելի առաջին սերնդի ամենահզոր տարբերակին՝ Carrera RS-ին:

Կորոնավիրուսի էքսպրես-թեստ Bosch-ից:

27 Մարտ 2020

Գերմանական Bosch ընկերությունը, որը նաև ավտոկոմպոնենտներ է արտադրում, ներկայացրել է կորոնավիրուսի հայտնաբերման համար նախատեսված էքսպրես-թեստ: Հատուկ սարքավորման օգնությամբ բուժանձնակազմը կարող  է ախտորոշել  հիվանդությունը՝ անալիզները հավաքելուց ընդամենը 2,5 ժամ անց: Սովորական պայմաներում դրա համար անհրաժեշտ է առնվազն 10-12 ժամ:

Mercedes-AMG G 63` Steampunk Edition տարբերակով:

25 Մարտ 2020

Հանրահայտ լեհական Carlex Design աթելիեն ներկայացրել է նոր Mercedes-AMG G 63 մոդելի արթ-թյունինգի հերթական նախագիծը: Կոլեկցիոն Steampunk Edition տարբերակով իրականացված ամենագնացը զարդարել են պղնձի ամբողջական թիթեղով, իսկ ինտերիերը լրամշակվել է վարդագույն ոսկուց պատրաստված վերդիրներով, ալկանտարայով և դարչնագույն կաշվով: Սրահի հատակը ուղևորների հատվածում պատված է թանկարժեք փայտով:

Նոր Hyundai Elantra՝ արդեն հիբրիդային տարբերակով:

24 Մարտ 2020

Հոլիվուդում ներկայացվել է յոթերորդ սերնդի Hyundai Elantra-ն: Նորույթը մեծացել է արտաքինից, ստացել է նոր հենահարթակ, նոր թափք՝ չորսդռնանի կուպեի տեսքով: Բացի ահդ առաջին անգամ հասնաելի կլինի հիբրիդային մոդիֆիկացիան:  Hyundai Elantra-ի արտադրության մեկնարկը նախատեսված է այս տարվա սեպտեմբերին, իսկ վաճառքները կմեկնարկեն արդեն ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում:  

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio