Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

DS Aero Sport Lounge` յուրօրինակ կոնցեպտ Ֆրանսիայից: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

27 Փետրվար 2020

Ֆրանսիական Citroen ընկերության պրեմիում կարգի DS ապրանքանիշը գաղտանզերծել է  մարտի 3-ին Ժնևում ներկայացվող Aero Sport Lounge կոնցեպտի մանրամասները: Նորույթը իրենից ներկայացնում է կուպեատիպ թափքով էլեկտրական քրոսովեր, որը սարքավորված է Ֆորմուլա E բոլիդների 680 ձ.ուժ հզորությամբ ուժային ագրեգատով և առանձնանում է սրահում կիրառված անսովոր նյութերով: 

Նոր Mercedes-AMG GLA 45՝ «ռեկորդային» տուրբոշարժիչով:

26 Փետրվար 2020

Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է «քառասունհինգերորդ» AMG-ընտանիքի GLA քրոսովերը: Մոդելը սարքավորվում է M 139 շարքի «ռեկորդային» 2,0-լիտրանոց տուրբոշարժիչով, որը համարվում է ամենահզոր քառագլան ագրեգատը աշխարհում: Mercedes-AMG GLA 45-ի հանրային նորամուտը կկայանա Ժնևի ավտոսրահում: Այնտեղ կցուցադրեն նաև  Mercedes-AMG GLE 63 Coupe մոդելը:

Նոր Volkswagen Touareg R՝ արդեն հիբրիդային տարբերակով:

25 Փետրվար 2020

Volkswagen Touareg ամենագնացների շարքում ամենահզոր Touareg R մոդելի նոր մոդիֆիկացիան կցուցադրվի Ժնևում որպես լիցքավորվող հիբրիդ: Մինչև հանրային ներկայացումը, որը նախատեսված է մարտի 3-ին, ընկերությունը որոշ մանրամասներ է հաղորդել մոդելի մասին: Եվրոպական շուկայում Volkswagen Touareg R-ը վաճառքի կհանվի ընթացիկ տարվա վերջում:

Polestar Precept՝ ավտոմոբիլային ապագայի նոր տեսլական:

24 Փետրվար 2020

Շվեդական Polestar ապրանքանշանը գաղտանզերծել է Precept կոնցեպտը, որի հիմնական առանձնահատկությունը վերամշակված շշերից և ձկնորսական ցանցերից պատրաստված սրահն է: Ավտոմեքենայի հանրային նորամուտը կկայանա հաջորդ շաբաթ մեկնարկող՝ Ժնևի միջազգային ավտոսրահում: Դեռևս հայտնի չէ՝ արդյոք Precept-ին սերիական ապագա է սպասվում:

Mercedes-Benz X-Class-ը ստացել է «հրաժեշտի» մոդիֆիկցիաներ:

23 Փետրվար 2020

Լեհական Carlex դիզայներական բյուրոն թողարկել է Mercedes-Benz X-Class ամենագնացի երկու էքսկլյուզիվ մոդիֆիկացիա՝ Off-Road Final Edition և Extreme Final Edition, որոնցով յուրօրինակ հրաժեշտի տուրք է մատուցում, քանի որ Daimler կոնցերնը որոշում է կայացրել 2020 թվականի մայիսից դադարեցնել այս մոդելի արտադրությունը: Թյունինգային նոր փաթեթները պիքապին լրացուցիչ շքեղություն, անցողունակություն և առնականություն են հաղորդում:

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio