Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խաղալիք Rolls-Royce-ը վաճառվում է իսկական Toyota-ի գնով: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

26 Մայիս 2020

Բրիտանական Rolls-Royce ընկերությունը գաղտնազերծել է 1:8 մասշտաբով պատրաստված խաղալիք Cullinan ամենագնացի արժեքը: Այդպիսի մեկ ավտոմեքենայի ստեղծման համար ընկերության մասնագետները ծախսում են շուրջ 450 ժամ, ինչը լիաչափ մոդելի հավաքման համար անհրաժեշտ ժամանակի գրեթե կեսն է:  

Ցուցադրվել է Toyota Venza քրոսովերի երկրորդ սերունդը:

25 Մայիս 2020

Toyota-ի մոդելային շարքը որոշ ընդմիջումից հետո կրկին համալրվել է Venza քրոսովերով: Նոր սերնդի մեքենան փոխել է իր ձևաչափը և ըստ էության իրենից ներկայացնում է հյուսիսամերիկյան շուկայի համար հարմարեցված Harrier քրոովերը:  Տեղական շուկայում Venza-ն հասանելի կլինի բացառապես հիբրիդային ուժային համակարգով և էլեկտրակառավարվող լիաքարշ համակարգով և հաճախորդներին հասանելի կլինի ընթացիկ տարվա ամռանը:

Ներկայացվել է BMW X7 մոդելի Alpina XB7 մոդիֆիկացիան: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

24 Մայիս 2020

Գերմանական Alpina Automobiles ընկերությունը ներկայացրել է իր մոդելային շարքի առավել հզոր մոդելը՝ «լիցքավորված» Alpina XB7 քրոսովերը: Այն կառուցված է BMW X7 մոդելի հիման վրա և սարքավորված է 4,4-լիտրանոց բիտուրբոշարժիչով: Գերմանիայում Alpina XB7-ի արժեքը կսկսի 155 200 եվրոյից: Համեմատության համար՝ BMW X7 M50i մոդելը առաջարկվում է 115 400 եվրոյով: 

Նոր սերնդի Toyota Sienna-ն կլինի հիբրիդային:

22 Մայիս 2020

Ճապոնական Toyota ընկերությունը ներկայացրել է հանրահայտ Sienna մինիվենի չորրորդ սերունդը: Նորույթը կառուցված է նույն հենահարթակի հիման վրա, ինչը և Highlander ամենագնացը, և սարքավորվում է 2,5-լիտրանոց մթնոոլորտային շարժիչի շուրջ կառուցված հիբրիդային ագրեգատով: Առաջին անգամ ներկայացված է նաև «դինամիկ» XSE համալրումը, որն առանձնանում է ավելի ագրեսիվ թափարգելներով և 20-դյույմանոց անվասկավառակներով: 

Italdesign-ի նախագծած Nissan GT-R-ը դարձել է սերիական: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

21 Մայիս 2020

Իտալական Italdesign աթելիեյի նախաձեռնած՝ Nissan GT-R50 կուպեի սահմանափակ սերիայի թողարկման նախագիծը մոտենում է եզրագծին: Ներկայումս ավարտվոմ են մոդելի սերիական տարբերակի փորձարկումները Տացիո Նուվոլարի պոլիգոնում, իսկ հաճախորդներին մեքենան կառաջարկվի 990 000 եվրո մեկնարկյաին արժեքով:

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio