Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Լիցքավորված» Audi RS Q8՝ ավելի հզոր, քան երբևէ:

05 Մայիս 2020

Գերմանական Manhart թյունինգային աթելիեն ներկայացրել է Audi RS Q8 «լիցքավորված» քրոսովերի համար նախատեսված բարելավումների փաթեթը, որը ստացել է RQ 900 անունը: Անվանման մեջ հիշատակվող թիվը մատնանշում է ուժեղացված երկտուրբոշարժիչի հզորությունը: Ընդամենը տասը օրինակով թողարկվող մոդելի արժեքը կկազմի 280 000 եվրո:  

Toyota C-HR-ը ստացել է դիզայներական տարբերակ:

04 Մայիս 2020

Toyota Motor Thailand ընկերությունը ներկայացրել է C-HR սուբկոմպակտ քրոսովերի դիզայներական տարբերակը, որը ստեղծվել է Կարլ Լագերֆելդի նորաձևության տան հետ համատեղ: Մոդելը առաջարկվում է բացառապես երկգույն՝ սև ու սպիտակ թափքով:

Ներկայացվել է Mercedes-AMG A 45-ի նոր թյունինգային տարբերակը:

03 Մայիս 2020

Գերմանական Posaidon աթելիեյի մասնագետները թողարկել են նոր թյունինգային փաթեթներ երկլիտրանոց M 139 շարժիչով սարքավորված Mercedes-AMG A 45 հեչբեքի համար: Կատարված նորամուծությունների շնորհիվ շարժիչի արտադրողականությունը կաճի 104 ձիաուժով:

Վաճառքի է հանվել եզակի թափքով Tesla Model S-ը:

02 Մայիս 2020

Նիդերլանդական JB Classic Cars ընկերությունը վաճառքի է հանել հատուկ եզակի մոդիֆիկացիայի էլեկտրական Tesla Model S լիֆթբեքը, որը վերափոխվել է շութինգ-բրեյքի: 2018 թվականին RemetzCar աթելիեյի նախագծած մոդելի համար պահանջում են 224 521 եվրո:

«ԱՆՁՐԵՎԻ ՄԱՐԴԸ»՝ ԱՅՐԹՈՆ ՍԵՆՆԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

01 Մայիս 2020

Աշխարհն այսօր հիշում է Ֆորմուլա 1 առաջնության պաշտամունքային մրցարշավորդներից մեկին՝ «Բրազիլացի կախարդ» Այրթոն Սեննային, որը վախճանվեց 1994 թ մայիսի 1-ին Իմոլա մրցուղում: Հատկանշական է, որ իր քառասունմեկ հաղթանակներից առաջինը նա տոնեց մահից 9 տարի առաջ, մոտավորապես նույն օրերին: Ի նշանավորումն այդ հաղթանակի, Lotus ընկերությունը հրապարակել է բացառիկ լուսանկարներ այդ հիշարժան Գրան-Պրիից: 

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio